«SNKH» ճարտարապետական ստուդիան հաղթել է Մոսկվայի ամենահայտնի՝ Garage ժամանակակից արվեստի թանգարանի կողմից հայտարարված մրցույթում: Թանգարանի դիմացի հրապարակում կառուցվելու է «SNKH»-ի նախագծած ամառային կինոդահլիճը: Panorama.am-ի հետ զրույցում ճարտարապետական արհեստանոցի համահիմնադիր Աշոտ Սնխչյանն ասաց, որ թանգարանն արդեն երկրորդ տարին է հայտարարում մրցույթ, ներկայացվում են ժամանակավոր կինոթատարոնի նախագծեր: Այդ կինոթատրոնը կառուցվում է ընդամենը մի քանի ամսով՝ մայիսից մինչև հոկտեմբեր, որից հետո ապամոնտաժվում է ու հաջորդ տարվա համար հայտարարվում նոր մրցույթ: Նախորդ տարի միայն Ռուսաստանի տարածքում է մրցույթն անցկացվել, այս տարի մրցույթին մասնակցել են ճարտարապետներ 5 երկրից՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան: Ներկայացված 136 հայտից ընտրվել է վեց հայտ, որից էլ ժյուրին ընտրել է հաղթողին: «Առաջին փուլում հայտ ենք ուղարկել՝ ներկայացնելով մեր գործունեությունը, իրականացրած աշխատանքներ: Դրանից հետո ընտրվել է 6 հայտ: Երկրորդ փուլում արել ենք էսքիզային նախագիծ: Ժյուրին ընտրել է մեր նախագիծը»,- ասաց Աշոտը: Նրա ներկայացմամբ, քանի որ ժամանակավոր կառույց է, կոնցեպցիան այն է եղել, որ հիմնավոր ոչինչ չլինի, այսինքն չլինի այն, ինչ հատկանշական է հիմնավոր ճարտարապետությանը՝ պատեր, խոշոր, կրող կոնստրուկցիաներ: «Կարճ կյանք ունեցող ճարտարապետություն է, որն իր հմայքն ունի: Այն, ինչ մենք կարող էինք անել այս խնդրի լուծման համար, չէինք անի մշտական կառույցի համար, հենց դրա վրա էինք կենտրոնացել: Ժյուրիին հենց դա է գնահատել, նշել է, որ մեր նախագիծն այդպես տարբերվում է մյուսներից, որն ակնհայտ թեթև ու ժամանակավոր կառույց է, միաժամանակ՝ հիշվող արտաքինով»,- ասաց ճարտարապետը: Նա նշեց, որ իրենք արդեն աշխատում են նախագծի մշակման վրա, քանի որ կոնցեպցիան էին ներկայացրել, կապի մեջ են թանգարանի հետ: Երբ սկսվեն կինաթատրոնի մոնտաժը, իրենք անպայման պետք է գնան ու հետևեն աշխատանքների:
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15