Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է մամուլում շրջանառվող տեղեկատվությանը, թե հայկական շուկա թուրքական ծագման լոլիկ ու կարտոֆիլ է ներմուծվում: Կենտրոնը նշել է, որ տարբերություն լոլիկի, դիտարկվող ժամանակահատվածում Թուրքիայից կարտոֆիլ չի ներմուծվել: 2019 թ. 9 ամիսների ընթացքում Հայաստան է ներմուծվել 4,231.7 տոննա կարտոֆիլ 2018թ.-ի նույն ժամանակահատվածի 1,941.3 տոննայի համեմատ՝ գերազանցելով 2018 թ ցուցանիշը 2.2 անգամ: Նշված ժամանակահատվածում տեղական կարտոֆիլի բերքը կրճատվել է 8.4%-ով:
Կենտրոնի փորձագետները պարզել են, որ դիտարկվող ժամանակահատվածում լոլիկի ներմուծման ծավալն աճել է 12.6 անգամ՝ կազմելով 3,496.4 տոննա: 2019 թ. 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ամիսների համեմատ լոլիկի արտահանումը կրճատվել է 32.2%-ով, մինչդեռ Հայաստանը լոլիկ արտահանող երկիր է համարվում: Կարելի է հետևություն անել, որ տեղական լոլիկի բերքի ծավալը ևս կրճատվել է:

2019 թ. 2018 թ. նկատմամբ կարտոֆիլի մեկ կգ-ի հաշվով մաքսային արժեքը զգալիորեն՝ 48%-ով կրճատվել է՝ կազմելով 0.42 ցենտ, իսկ լոլիկի պարագայում՝ 56% աճ է արձանագրվել՝ կազմելով 0.6 ցենտ: Կարտոֆիլի պարագայում մեկ կգ-ի հաշվով մաքսային արժեքի անկումը պայմանավորված է նրանով, որ Հայաստանը հիմնականում բերքի կրճատումը լրացնելու նպատակով կարտոֆիլ ներմուծել է ԵԱՏՄ տարածքից՝ ծավալների 78.6%-ի չափով: 2019 թ. 9 ամիսներին Հայաստան կարտոֆիլ հիմնականում ներմուծվել է ՌԴ-ից, Բելառուսից, Իրանից ու Պակիստանից, որտեղից 2018 թ. ընդհանրապես ներմուծում չի իրականացվել:

Լոլիկի դեպքում 2019 թ. 9 ամիսներին Հայաստան ներմուծվել է մեծամասամբ թուրքական ծագման լոլիկ, մինչդեռ 2018 թ. 9 ամիսներին Թուրքիայից լոլիկ չէր ներմուծվել առհասարակ: Իսկ Իրանից ներմուծման ծավալները 2018 թ. համեմատ ավելացել են շուրջ 40 անգամ:
Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում համախառն բերքի կրճատման պատճառով ՀՀ ներկրվել է ավելի էժան կարտոֆիլ, որի գինը զիջել է տեղական կարտոֆիլի գներին, իսկ լոլիկի դեպքում՝ 2018 թ. համեմատ ավելի թանկ լոլիկ է ներմուծվել: Ներմուծումն իրականացվել է այնպիսի երկրներից, որոնցից 2018 թ. 9 ամիսների ներմուծում չի իրականացվել: Այս միտումը նաև ահազանգում է հասունացող պարենային ավտանգության խնդրի մասին:
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01