«Ինչպես հայտնի է, ՊՆ-ում սկսվել է ազատումների եւ վերանշանակումների շրջանը: Սակայն ուշագրավն այն է, որ ազատվածները պատահական մարդիկ չէին, կային նույնիսկ իրավապահներիտեսադաշտում հայտնվածներ: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով`գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ Վաչագան Ներսեսյանին մեղադրանք է առաջադրվել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով` աշխատանքից ազատվեցին ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը, նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցը եւ տեղակալ Վաչագան Ներսեսյանը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել էր նրանց հետ իրենց հեռացման պատճառների մասին, թե արդյոք այդ պաշտոնանկությունները կապված են այն հանգամանքի հետ, որ ՊՆ-ում կառուցվածքային փոփոխություններ են սկսվել: Ի պատասխան`Մովսես Հակոբյանը ասել էր, որ իր ազատումը պայմանավորված է կառուցվածքային փոփոխությունների հետ, գլխավոր ռազմական տեսուչը գալիս է ՊՆ ենթակայության տակ: Գլխավոր ռազմական տեսուչի նախկին տեղակալ Կամո Քոչունցն էլ նշել էր, որիր ազատումը պայմանավորված է այլ պաշտոնի նշանակման հետ, այսինքն`իրեն այլ պաշտոնի են տանում, իսկ թե ինչ պաշտոնի,վերջինսչէր գաղտնազերծել`նշելով, թե կլինի, կիմանանք: Եւ, ահա, երեկ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում տեղեկացրեց, որ ՊՆ հրամաններով` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, գեներալ-մայոր Կամո Քոչունցը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, իսկ գնդապետ Վաչագան Ներսեսյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ։ Գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանի տեղակալ Վաչագան Ներսեսյանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե ինչ քրեական գործով է նա անցնում: Մասնավորապես, իրավապահ համակարգը երկու անձի մեղադրանք է առաջադրել, որոնցից մեկը Վաչագան Ներսեսյանն է: Այսպիսով, նախաքննական մարմինը Արթուր Ներսեսյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա, լինելով թիվ N զորամասի ֆինանսական ծառայության պետ, պաշտոնատար անձ, համապատասխան ֆինանսական փաստաթղթերում պարբերաբար ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով, խարդախությամբ հափշտակել է զորամասին հատկացված դրամական միջոցներից առանձնապես խոշոր չափերով` 9միլիոն 740 հազար 630 դրամ: Իսկ Վաչագան Ներսեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով զորամասի հրամանատարի պաշտոնը, կոչումով գնդապետ, հանդիսանալով պետեւ պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, անցել է պաշտոնեական լիազորությունների սահմանը` ՊԲ հրամանատարի 01.05.2013թ.թիվ 1402 հրամանի հիմքով զորամասի ֆինանսական ծառայության պետ հանդիսացող, մայոր Արուսիկ Պետրոսյանին պատճառելով 905 հազար 203 ՀՀ դրամի վնաս: Բացի այդ,ծառայության նկատմամբ դրսեւորել է անփույթ վերաբերմունք, ինչի արդյունքում առաջացել են ծանր հետեւանքներ. պետությանը պատճառվել է 9 միլիոն 740 հազար 630.8 ՀՀ դրամի վնաս: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Վաչագան Ներսեսյանի նկատմամբ նույնիսկ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին, եւ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ, պատժվում է ազատազրկմամբ` երեքիցվեց տարի ժամկետով, եւ 375 հոդվածի առաջին մասով` իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»:
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01