Օրերս տեղի ունեցավ «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության եւ Մարոնայթ հիմնադրամի պատրաստած «Տեղահանված սիրիացիները Լիբանանում» զեկույցի վերաբերյալ մամլո ասուլիսը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Այսօր Լիբանանում են ապաստան գտել բազմաթիվ հայ փախստականներ Սիրիայից, ասում է Վաշինգտոնում գործող «Ի պաշտպանություն քրիստոնյաերի» ամերիկյան կազմակերպության նախագահ Թոֆիկ Բաաքլինին: Օրերս Վաշինգտոնի Մամուլի ազգային ակումբում կազմակերպությունը ներկայացրեց իր եւ Մարոնայթ հիմնադրամի պատրաստած «Տեղահանված սիրիացիները Լիբանանում» զեկույցը, որը նախօրեին ներկայացվել էր Սպիտակ տանն ու ԱՄՆ պետքարտուղարությանը: Զեկույցի հեղինակները չգիտեն Լիբանանում գտնվող տեղահանված սիրիահայերի հստակ թիվը: «Ի պաշտպանություն քրիստոնյաների» նախագահ Բաաքլինին ընդգծում է, որ իր ունեցած տեղեկությամբ վերջիներս ցանկանում են վերադառնալ Սիրիա: «Սիրիահայ փախստականները ցանկություն ունեն վերադառնալու: Ես շատ եմ լսել հատկապես Հալեպի հայության այդ ցանկության մասին: Մենք փորձում ենք աջակցել հալեպցիներին ՝ Սիրիա վերադառնալու հարցում»,- նշում է նա Այսօր ի տարբերություն այլ սիրիացիների սիրիահայ փախստականները չեն ստանում որեւէ ուղիղ օգնություն Լինբանանի կառավարությունից կամ ՄԱԿ-ից: Նրանց աջակցում են տեղի հայ համայնքն ու եկեղեցին: «Այլ սիրիացիների նման նրանք ցուցակագրված չեն ՄԱԿ-ի կողմից, ուստի զրկված են ուղիղ օգնությունից»,- ասում է կրոնական կազմակերպության նախագահը: «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպությունն այս ուղղությամբ ջանքեր է գործադրում՝ աշխատանքներ տանելով ԱՄՆ վարչակազմի հետ: Կազմակերպության նախագահը հույս ունի, որ շուտով հնարավոր կդառնա սիրիահայերին ու սիրիացի այլ քրիստոնյա տեղահանվածներին տրամադրել ուղիղ օգնություն: «Մենք աշխատում ենք նրանց համար ուղիղ օգնություն ապահովելու ուղղությամբ: 2017 թվականին ԱՄՆ նախագահն ու փոխնախագահը մոտ 380 միլիոն դոլարի ուղիղ օգնություն տրամադրեցին Մերձավոր Արեւելքի քրիստոնյաներին, որի մեծ մասը ուղղվեց Իրաք: Այժմ մենք փորձում ենք նույնն անել Լիբանանում ապաստանած քրիստոնյա փախստականների համար»,- նշում է Թոֆիկ Բաաքլինին Կազմակերպության զեկույցն անդրադառնում է Սիրիայի հակամարտության հետեւանքներին՝ կենտրոնանալով Լիբանանի օրինակի վրա: Այսօր, ըստ զեկույցի տվյալների, Լիբանանում ապաստան են գտել ընդհանուր առմամբ ավելի քան մեկ ու կես միլիոն սիրիացի փախստականներ: Այս թիվը նախքան 2011 թվականը Լիբանան ներգաղթած շուրջ կես միլիոն սիրիացի ներգաղթյալների հետ մեկտեղ հավասար է ընդհանուր Լիբանանի բնակչության մոտ 50 տոկոսին: Դա բազմաթիվ խնդիրներ է ստեղծում առանց այն էլ ծանր սոցիալ-տնտեսական վիճակում գտնվող երկրում: «Լիբանանն ընդունել է աշխարհում ամենամեծ թվով տեղահանվածների մեկ շնչի վրա ընկնող հաշվարկով»,- ասում է կազմակերպության փոխնախագահ Թոնիա Խոուրին: Զեկույցն ընդգծում է՝ այս հարցով անհրաժեշտ են անհապաղ քայլեր: Հակառակ դեպքում երկրին սպառնում են էթնո-քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ անվտանգության հետ կապված լուրջ մարտահրավերներ:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
10:02 08.11.25
10:44 08.11.25
11:22 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
13:34 08.11.25
09:33 07.11.25
14:35 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01