Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Միշա Ալոյանը Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի մինչև 52 կգ քաշային կարգի եզրափակչում առավելության է հասել Չինաստանի ներկայացուցիչ Խու Ցզյանգուանի նկատմամբ։
Սկզբում հակառակորդները զգուշություն էին ցուցաբերում։ Նրանք հերթով փորձում էին առաջ գնալ՝ ոչ թե հանուն գրոհի, այլ հետախուզության։ Ալոյանն ավելի հաճախ էր անցնում լուրջ աշխատանքի՝ դրսևորլով ակտիվություն, որը ռաունդի միջնամասում ամրապնդեց նաև մրցակցի գլխին հասցրած ճշգրիտ հարվածներով։ Չինացի մարզիկը փորձում էր կասեցնել գրոհները և ձախլիկ Ալոյանին «բռնել» նրա սերիական գրոհներից հետո։ Բայց պետք է արժանին մատուցել Ալոյանի վարպետությանը. իր յուրաքանչյուր հարձակումից հետո նա խելացիորեն փակվում էր և պահպանում հարմարավետ տարածությունը։
Երկրորդ ռաունդում մարտի պատկերը չփոխվեց։ Ալոյանը շարունակում էր աշխատել առաջին համարով, իսկ չինացին, չնայած այն բանին, որ զիջում էր հաշվի մեջ, կատարում էր նույն աշխատանքը, ինչ առաջին ռաունդում. ձգտում էր առաջ բերել Ալոյանին ու աշխատել հակագրոհի մարտավարությամբ։ Իսկ ՌԴ ներկայացուցիչը գործում էր ցանկալի տարածության վրա՝ հավաքելով թանկարժեք միավորներ։
Միշա Ալոյանը վստահ հանդես եկավ նաև երրորդ ռաունդում։ Ակնհայտ առավելությունը նրան իրավունք տվեց նախաձեռնությունը զիջել մրցակցին ու պահպանել առավելությունը՝ առանց ռիսկի դիմելու։ Արդյունքում Միշան հաղթեց 3։0 հաշվով։
Եզրափակչում նրան կդիմակայի Շահոբիդին Զոիրովը՝ Ուզբեկստանից, ով մյուս կիսաեզրափակչում պարտության է մատնել Վենեսուելայի ներկայացուցիչ Յոել Ռիվասին։
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45