ARM | RUS |

Փաշինյան. Մենք ուզում ենք, որ մենք ճեղքենք և հաղթահարենք այդ վախը

21.11.19 | 11:06

Իտալիա պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժամանել է Միլան քաղաք, որտեղ նախատեսվում են ՀՀ վարչապետի մասնակցությամբ մի շարք միջոցառումներ և հանդիպումներ: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցի և հանդիպել Միլանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետին դիմավորել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Բարիգալստյան աղոթքից և Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի ողջույնի խոսքից հետո վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Գերաշնորհ Տեր, Հոգևոր հայրեր, Հայաստանի Հանրապետության կառավարության հարգելի անդամներ, Միլանի հայ համայնքի սիրելի ներկայացուցիչներ, շատ ուրախ եմ այսօրվա առիթի համար։ Շատ ուրախ եմ այսօր այստեղ ներկա գտնվելու և իրար հետ լինելու առիթով։ Շատ խորհրդանշական է, որ ես Իտալիա եմ ժամանել պաշտոնական այցի առիթով, բայց առայժմ գտնվում եմ բացառապես հայկական օրակարգի շրջանակում։ Մենք այստեղ եկանք Վենետիկից, որտեղ մեր պատվիրակության հետ այցելեցինք Սուրբ Ղազար կղզի, Մխիթարյան միաբանություն, և ահա մեր երկրորդ հանգրվանը Միլանի Հայ Առաքելական եկեղեցին է։ Եվ, իսկապես, սա շատ սիմվոլիկ է, որովհետև մենք՝ կապ չունի ինչ օրակարգով և որ երկիր ենք գնում, սկսած Սինգապուր կատարած իմ այցից, մենք տեսնում ենք հայոց պատմության յուրօրինակ նմուշներ։ Աշխարհի բոլոր կողմերում մենք հանդիպում ենք մեր հայրենակիցների հետ, և թերևս մեր այսպիսի սփռվածությունն աշխարհում, որպես կանոն, ընկալում ենք, և դրանում ճշմարտություն կա՝ որպես մեր պատմական դժբախտության հետևանք։ Բայց հիմա՝ այս նոր ժամանակներում, մենք փորձ պիտի անենք այդ պատմական մեր դժվարությունների հետևանքները դարձնելու մի նոր առավելություն մեր ժողովրդի, մեր պետության համար, որովհետև այս ուժը, որ մենք ունենք ամբողջ աշխարհում, այն կառուցողական ուժը, շատ կարևոր եմ համարում։ Սինգապուրի ամենահին եկեղեցին հայկական եկեղեցին է, և ուզում եմ ընդգծել, որ հայերը բոլոր երկրներում, որտեղ եղել են, նպաստել են այդ երկրի շենացմանը, ավանդ են ունեցել այդ երկրի տնտեսության, մշակույթի, գիտության, կրթության մեջ, և սա թերևս մեր ազգին, մեր ժողովրդին բնորոշ ամենակարևոր գիծն է։ Եվ եթե թարգմանենք այս ասածը ժամանակակից տերմինաբանությամբ՝ գիտությունը, կրթությունը, տեխնոլոգիան պետք է դառնան մեր ժողովրդի, մեր պետության 21-րդ դարի առանցքային իմիջը։ Մենք այս իմիջով պետք է ներկայանանք՝ նախ ինքներս մեզ, ապա և աշխարհին։ Սրբազանը խոսեց փոփոխությունների մասին, ես այս ընթացքում հիշեցի, որ 2-3 օր առաջ իմ ֆեյսբուքյան էջում տեղադրել էի Ղուկասի ավետարանից Տասը մնասի առակը, որն, իմ կարծիքով, փոփոխությունների մասին է։ Ներողություն խնդրելով, որ հոգևոր հայրերի ներկայությամբ և այս տանիքի ներքո պիտի խոսեմ Ավետարանից, բայց ես միշտ փորձել եմ Ավետարանի մեջ գտնել ոչ միայն զուտ հոգևոր կամ կրոնական կյանքին, այլև աշխարհիկ կյանքին առնչվող իմաստներ։ Տասը մնասի առակը հետևյալի մասին է, համոզված եմ, բոլորդ գիտեք, բայց իմ խոսքը կառուցելու համար կարճ պատմեմ. մարդը, տերը ինչ-որ տեղ մեկնելուց առաջ ինչ-որ նպատակով հրավիրում է իր ծառաներին և նրանց տալիս է տասը մնաս կամ տասը դրամ, հորդորում է նրանց վերցնել այդ դրամը և խոստանում է, որ վերադարձին պիտի հաշիվ պահանջի այդ դրամի համար։ Եվ երբ վերադառնում է, կանչում է առաջին ծառային և հարցնում է՝ ի՞նչ արեցիր իմ դրամը, նա ասում է՝ ահա ես քո այս դրամն աշխատացրի և շահեցի ևս տասը դրամ, և տերը գովում է նրան, ասում է՝ ևս տասը քաղաքի կառավարիչ կդարձնեմ քեզ։ Երկրորդ ծառային է ասում, նա էլ է ասում, որ ահա քո դրամը կիրառելու արդյունքում ևս հինգ դրամ շահեցի, նրան նույնպես գովում է, ասում է՝ ևս հինգ քաղաքի կառավարիչ կդարձնեմ քեզ։ Եվ երբ հրավիրում է երրորդ ծառային, ասում է, նա ասում է՝ գիտեի, որ խիստ մարդ ես և հնձում ես այն, ինչ չես ցանել, վերցնում ես այն, ինչ չես դրել, և չկորցնելու համար քո տված դրամը ես պահեցի և նույնկերպ վերադարձնում եմ քեզ։ Տերը բարկանում է այդ ծառայի վրա՝ ասելով, որ ինչու այդ դրամը չկիրառեցիր և դրանից շահույթ ձեռք չբերեցիր, և ասում է՝ որպես պատիժ վերցրեք նրանից տասը մնասը և տվեք նրանց, ովքեր շահել են արդեն տասը և հինգ քաղաքներ։ Եվ եզրակացությունը հետևյալն է. երբ նրան ասում են՝ բայց չէ՞ որ նրանք արդեն ունեն այդ գումարը, ինչո՞ւ ես նրանց նոր գումար տալիս, շատ կարևոր պատասխան է հնչում՝ տերն ասում է՝ ով ունի, նրան կտրվի, ով չունի, նրա չունեցածից էլ կվերցվի։ Սա իրականում ինձ համար փոփոխությունների մասին է, թե ինչ է տեղի ունենում այն անհատների, այն, եթե կուզեք, ժողովուրդների հետ, որոնք վախենում են փոփոխություններից, որոնք վախենում են քայլ անելուց, որոնք վախենում են իրենց ունեցածը կորցնելուց։ Այս առակը հենց ճշգրիտ դրա մասին է։ Ուզում եմ ասել, որ մենք անընդհատ այդ տրամաբանության մեջ ենք եղել, մենք անընդհատ վախեցել ենք կորցնել, այսօր էլ շատերը, ցավոք, վախենում են կորցնել։ Մենք վախենում ենք կորցնել մեր ինքնությունը, մենք վախենում ենք կորցնել մեր մշակույթը, մենք վախենում ենք կորցնել մեր երկիրը և դրա արդյունքում իրականում կորցնում ենք, և մեր պատմությունը սա բազմիցս ցույց է տվել։ Այս առակն առաջին հերթին այն մասին է, որ մենք չունեցողի կարգավիճակից, որից անընդհատ վերցվում է, պետք է ինքներս մեզ փոխակերպենք ունեցողի կարգավիճակի, որին անընդհատ տրվում է։ Իսկ սրա համար մենք չպիտի վախենանք ներդնել, մենք չպիտի վախենանք գործողություններից, որովհետև Ավետարանի այդ դրամը, որ ներդրվում էր, շատ մեծ հավանականություն կար, որ նաև կարող էր կորսվել։ Բայց աստվածաշնչյան ճշմարտությունը մեզ ասում է, որ եթե ուզում ես ձեռք բերել, առաջին հերթին պետք է հաղթահարես կորցնելու վախը։ Իհարկե, այդ վախի հաղթահարումը անգիտակից կամ բնազդային երևույթ չէ։ Դրա համար պահանջվում է ջանք, հմտություն և ահա մեր փոփոխությունների, մեր կառավարության ամենամեծ առաքելությունը հետևյալն է՝ օգնենք ինքներս մեզ կորցնելու վախը գործում, որովհետև քանի դեռ չենք դադարել վախենալ մեր տասը մնասը կորցնելուց, երբեք ևս տասը մնաս չենք ունենալու, և սա է մեր կառավարության ամենամեծ առաքելությունը։ Մենք ուզում ենք, որ մենք ճեղքենք և հաղթահարենք այդ վախը, մանավանդ Դուք շատ ճիշտ նշեցիք՝ ահա այդ տասը մնասն է նաև անկախ պետությունը, որը մենք ձեռք բերեցինք, այդ թվում՝ Աստծո աջակցությամբ, համոզված եմ։ Ահա այդ տասը մնասն է նաև Արցախյան հերոսամարտը և մեր ժողովրդի տարած հաղթանակը, որը մենք ձեռք բերեցինք մեր ժողովրդի, մեր ազատամարտիկների ջանքերով։ Եվ ահա ի՞նչ ուրեմն՝ պետք է վախենա՞լ։ Կամ հարցը հետևյալն է՝ իսկ ի՞նչ արեցինք մենք այդ տասը մնասը, ի՞նչ ենք անում։ Ի՞նչ ենք անում մենք մեր պետականության հետ, ի՞նչ ենք անում մենք մեր հաղթանակի հետ, և ի՞նչ արեցինք նախորդ երեսուն տարիներին։ Թույլ տվեք ասել, որ այս ամեն ինչի մեջ մեծ խորհուրդ կա, որ ահա այդ երեսնամյա քաղաքական էլիտայից ժողովուրդը պահանջեց իր հաշիվը, ասեց՝ ահա քեզ տվել ենք տասը մնասը՝ ի դեմս հայ պետականության, եկեք և հաշիվ տվեք, թե ինչ եք արել այդ պետականության հետ։ Պատասխանը մեկն էր՝ գիտեք, որ քանի որ մենք վախեցանք կորցնել այդ պետականությունը, պահեցինք այն տասը մնասի նման, պինդ, փակված, որպեսզի այն վերադարձնենք, և ժողովուրդը՝ «Ձայն բազմաց, ձայն Աստծո» բանաձևով ասաց, որ ձեզնից պետք է վերցվի դա, և վերցվեց դա՝ նկատի ունեմ երկիրը կառավարելու այդ արտոնությունը։ Եվ հետևաբար, ի՞նչ ենք անում մենք, և ի՞նչ ենք անելու մեր ժողովրդի տարած հաղթանակներով։ Մեր ժողովուրդը ջանք է գործադրել և հասել է հաղթանակների, և տասը մնասի հաշիվը պահանջելու ժամանակներն են հիմա եկել արդեն։ 2018 թվականի իրադարձությունները հենց տասը մնասի համար պահանջված հաշիվների արգասիքն են։ Ես ուզում ասել, որ ահա նաև այս պատճառով մենք չենք վախեցել և չենք վախենում փոփոխություններից, որովհետև 2018 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունում չի եղել մի փոփոխություն, որից հայ ժողովուրդը տուժի, Հայաստանի Հանրապետությունը տուժի, հայ ժողովրդի միասնականությունը տուժի, և այս փոփոխությունների գործընթացը շարունակվելու է։ Մեզ ընձեռված այդ տասը մնասը անընդհատ ներդրվելու է, և անընդհատ մեզ բերելու է նորանոր տասը մնասներ։ Մենք ուզում ենք մեր ժողովրդի առաջ հաշիվ տալու օրն ասենք՝ ահա ներդրել ենք այդ տասը մնասը և ստացել ենք ուժեղ և հզոր Հայաստանի Հանրապետություն, ուժեղ և հզոր կրթություն, ուժեղ և հզոր տնտեսություն, ուժեղ և հզոր բանակ, ուժեղ և հզոր հատուկ ծառայություններ, ուժեղ և հզոր, ի վերջո, ժողովրդին ծառայելով՝ այդ ժողովրդին միասին դարձրել ենք շատ ավելի հզոր, շատ ավելի ուժեղ և շատ ավելի ինքնավստահ։ Գերաշնորհ Տեր, շնորհակալ եմ, որ Ձեր խոսքով առիթ տվեցիք, որ այն, ինչ ուզում էի ասել, ասեի ավետարանական մոտիվներով։ Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ։ Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Շնորհակալ եմ»։ Հանդիպումից հետո վարչապետը պատասխանել է մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, զարգացման ծրագրերին, ներքին և արտաքին քաղաքականությանը և այլն։ Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետը իտալահայ գրող, գիտնական Անտոնիա Արսլանին հանձնել է ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալ և բարձր գնահատել նրա ներդրումը և գործունեությունը գիտակրթական ոլորտում»: Միլան քաղաքը համարվում է Իտալիայի հայ համայնքի կենտրոնը: Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցին բացվել է 1958 թվականին: Այն Իտալիայի Հայոց հոգևոր հովվության կենտրոնն է:


Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու Երևանի պարեկները մեքենայում կեղծ օղի են հայտնաբերել

Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու Երևանի պարեկները մեքենայում կեղծ օղի են...

17:02

Կառավարությունում խոսել են, թե Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է միջազգային օդանավակայան դառնալ

Կառավարությունում խոսել են, թե Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է միջազգային օդանավակայան...

16:37

Կեղծ ու հիմնազուրկ պատճառաբանություններով Եպիսկոպոսաց ժողովը չպետք է խափանվի. Մայր Աթոռ

Կեղծ ու հիմնազուրկ պատճառաբանություններով Եպիսկոպոսաց ժողովը չպետք է խափանվի. Մայր...

16:19

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Տալլինում անցկացված «Remembering Paul Keres» արագ շախմատի մրցաշարում

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Տալլինում անցկացված «Remembering Paul Keres» արագ շախմատի...

16:09

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման առաջարկությանը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման...

15:49

ԱՄՆ նախագահի հրավերը՝ 1 մլրդ դոլարի նախապայմա՞նով․ ՔՊ-ականի կարծիքով՝ «տարբեր ղեկավարների տարբեր պայմաններով են հրավիրել»

ԱՄՆ նախագահի հրավերը՝ 1 մլրդ դոլարի նախապայմա՞նով․ ՔՊ-ականի կարծիքով՝ «տարբեր ղեկավարների տարբեր...

15:28

Առայժմ իրավական խոչընդոտներ կան, բայց եկեղեցիները պետք է պատկանեն միայն պետությանը․ Թագուհի Ղազարյան

Առայժմ իրավական խոչընդոտներ կան, բայց եկեղեցիները պետք է պատկանեն միայն պետությանը․ Թագուհի...

15:05

Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոցի տնօրենը խորին երախտագիտություն ու շնորհակալություն է հայտնում Գագիկ Ծառուկյանին

Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոցի տնօրենը խորին երախտագիտություն ու շնորհակալություն է հայտնում...

13:48

Կարո՞ղ է մի օր էլ Նիկոլ Փաշինյանը որոշի Հայաստանի ու Ադրբեջանի բանակները միացնել իրար. Հայկ Մամիջանյան

Կարո՞ղ է մի օր էլ Նիկոլ Փաշինյանը որոշի Հայաստանի ու Ադրբեջանի բանակները միացնել իրար. Հայկ...

13:29

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների...

13:12

«Ժողովուրդ». ՊԵԿ նախկին նախագահը ազատ է արձակվել. որքան գրավ է վճարվել

«Ժողովուրդ». ՊԵԿ նախկին նախագահը ազատ է արձակվել. որքան գրավ է...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

Մասկը կոչ է արել հրաժարվել ChatGPT-ից

Մասկը կոչ է արել հրաժարվել ChatGPT-ից

14:35

Ադրբեջանը 1 միլիոն դոլարի օգնություն է ուղարկել Ուկրաինա

Ադրբեջանը 1 միլիոն դոլարի օգնություն է ուղարկել...

14:15

Վերին Լարսի ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վերին Լարսի ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների...

13:57

Թրամփը հայ-ադրբեջանական գործընթացը ներառել է իր պաշտոնավարման 365 օրերի ընթացքում ձեռքբերված նվաճումների ցանկում

Թրամփը հայ-ադրբեջանական գործընթացը ներառել է իր պաշտոնավարման 365 օրերի ընթացքում ձեռքբերված...

13:32

«Իմ մտքում և համոզմունքներում ոչինչ չի փոխվել». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հացադուլի 13-րդ օրը հոդված է հրապարակել՝ խոսելով «ռեժիմի ՄԻՊ-ի մասին»

«Իմ մտքում և համոզմունքներում ոչինչ չի փոխվել». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հացադուլի 13-րդ...

13:17

Գյուլագարակում ընկերության կողմից ոչնչացվել է 327 ծառ. պետությանն ու համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Գյուլագարակում ընկերության կողմից ոչնչացվել է 327 ծառ. պետությանն ու համայնքին պատճառված վնասն...

13:04

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01