Հինգշաբթի գիշերը Թբիլիսիի քաղաքային դատարանը վարչական կալանավորման մասին որոշում է կայացրել Թբիլիսիում խորհրդարանի շենքի առջեւ հանրահավաքի ժամանակ խուլիգանության եւ ոստիկաններին չենթարկվելու համար 37 ձերբակալվածներից 10-ի նկատմամբ, մեկին տուգանք է նշանակվել, եւս մեկն ազատվել է, մնացյալ 25-ի գործի քննությունը կշարունակվի հինգշաբթի, հայտնում է վրացական «Առաջին ալիքը»: Նոյեմբերի 18-ին Վրաստանի ՆԳՆ-ն խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքը եւ բողոքի ցույցերը ցրելիս ձերբակալել էր 37 մարդու: Նրանք մեղադրվում են ոստիկաններին չենթարկվելու եւ խուլիգանության մեջ: Դատարանը ձերբակալվածների գործը քննում է արդեն երրորդ օրը, ընդ որում՝ չորեքշաբթի դատավարությունը սկսվել էր կեսօրից եւ անընդմեջ շարունակվել մինչեւ գիշերվա ժամը 1-ը: Նիստն անցկացվել է աղմուկի եւ ներսում ու շենքի բակում ակտիվիստների բողոքի ելույթների ֆոնին: Նրանք վրդովված էին, որ իրենց թույլ չեն տվել մտնել դատարանի դահլիճ, ընդ որում՝ «Փիրվելի» հեռուստաընկերության հեռարձակած կադրերից երեւում է, որ դատական նիստի դահլիճում ներկա էին պարեկային ոստիկանության տասնյակ աշխատակիցներ: Դատական նիստի դահլիճ մուտքի հասանելիություն չունեին նաեւ լրագրողները: Հեռուստաընկերության տեղեկություններով՝ «10 ձերբակալվածներ ենթարկվել են մինչեւ 13 օրվա կալանքի, տասնմեկերորդը՝ հազար լարի տուգանքի (մոտ 340 դոլար), եւս մեկին վարչական պատասխանատվությունից ազատել են: 25 անձի գործի քննությունը հետաձգվել է»:
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15