Նիգերիայում բանտարկյալը 1 մլն դոլարի միջազգային «աֆերա» է իրականացրել՝ դուրս չգալով խիստ ռեժիմի բանտախցից, հաղորդում է CNN-ը: Նշվում է, որ Հոուպ Օլուսեգուն Արոկը ձերբակալվել է 24 տարով խարդախության համար: Նա պատիժը կրում է Լագոսում խիստ ռեժիմի բանտում: Արոկն իր հանցակիցների հետ «աֆերա» է իրականացրել, որի զոհ են դարձել տարբեր երկրների բնակիչները: Կալանավորման ընթացքում նրան անհայտ պատճառներով տեղափոխել են հիվանդանոց, եւ բանտ վերադառնալու փոխարեն նա կանգ է առել հյուրանոցում, որտեղ հանդիպել է կնոջ եւ երեխաների հետ, ինչպես նաեւ սոցիալական միջոցառումների է հաճախել՝ հայտնել են իշխանությունները: «Նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ բանտարկյալը, չնայած սահմանված ստանդարտ պրակտիկային, ուղղիչ գաղութում համացանցի հասանելիություն եւ բջջային հեռախոս է ստացել: Հիվանդանոցից հյուրանոց տեղափոխվելու հանգամանքները պարզվում են»,- ասվում է Նիգերիայի տնտեսական եւ ֆինանսական հանցագործությունների հարցով հանձնաժողովի հայտարարության մեջ: Իշխանությունների խոսքով՝ իր տրանզակցիայի իրականացման համար Արոկն օգտագործել է Akinwunmi Sorinmade անունը: Նա նաեւ շքեղ թաղամասերում տներ եւ մի քանի ճոխ ավտոմեքենա է գնել, որոնք գրացել է կնոջ անունով: Արոկը ձերբակալվել է 2012-ին համացանցում խարդախությունների համար: Այդ ժամանակ նա իր զոհերին հավատացրել է, որ ինքը Կուալա Լումպուրում համակարգչային գիտությունների ֆակուլտետի ուսանող է: Նա դատապարտվել եւ կալանավորվել է 3 տարի անց կեղծ պատրվակով գումար ստանալու, փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44