Կալիֆոռնիայի նահանգի Գերագույն դատարանն աջակցել է ԱՄՆ նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի կողմնակիցների դիրքորոշմանը, որին ցանկանում էին պարտավորեցնել բացել հարկային հայտարարագրերը 2020 թվականի ընտրություններին մասնակցելու համար, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Նահանգի, որտեղ սովորաբար աջակցում են դեմոկրատներին, օրենսդիրները համապատասխան նորմն ընդունել էին այս տարի ավելի վաղ՝ հուսալով, որ դա կստիպի Թրամփին բացել իր եկամուտները, ինչը նա հրաժարվում է անել արդեն մի քանի տարի։ Ի պատասխան՝ Հանրապետական կուսակցության տեղի բաժանմունքի ղեկավար Ջեսիկա Փաթերսոնը հայց է ներկայացրել Գերագույն դատարան, որը հինգշաբթի նահանգում մտցված նորմը համարել է «անվավեր՝ Կալիֆոռնիայի սահմանադրության հիման վրա»։ Թրամփի հակառակորդները դեռեւս անցած ընտրարշավից փորձում են հասնել այն բանին, որպեսզի նա հրապարակի իր հարկային հայտարարագրերը, նրանք հույս ունեն դրանում ինչ-որ խախտումներ գտնել։ Բայց քաղաքական գործիչը մինչեւ վերջ հրաժարվում է անել դա՝ ասելով, որ պարտավոր չէ։ Իր համառությամբ նա պատրաստ էր հասնել մինչեւ երկրի Գերագույն դատարան։ Այնուամենայնիվ, հինգշաբթի Twitter-ում նախագահը խոստացել է, որ կհրապարակի ֆինանսական հաշվետվությունը «մի առիթով, մինչեւ ընտրությունները»։ Նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում տեղի են ունենալու 2020 թվականի նոյեմբերի 3-ին։
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44