Սույն թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտում անցկացվեց «Հայաստան-Լեհաստան՝ պատմություն եւ արդիականություն» թեմայով միջազգային գիտաժողովը: «Գիտաժողովը նվիրված է մեր երկու երկրների, ժողովուրդների պատմական եւ ժամանակակից կապերին: Մեզ համար շատ կարեւոր է ունենալ գիտական կապեր Լեհաստանի հետ»,- իր ողջույնի ելույթում ասաց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը: Նա նշեց, որ սա համատեղ 2-րդ գիտաժողովն է Երեւանում: Առաջին գիտաժողովի արդյունքն է եղել Վարշավայում հայ-լեհական համատեղ ժողովածուի հրատարակումը, որն անդրադառնում է պատմության, իրավունքի եւ քաղաքագիտության ամենատարբեր խնդիրների: «Մենք որոշել ենք այդ ժողովածուն դարձնել շարունակական գիտական հրատարակություն: Հաջորդը լույս կտեսնի եկող տարի՝ Երեւանում»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը: ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի խորհրդական Մարեկ Ռեժուտան նշեց, որ Լեհաստանը կարեւորում է Հայաստանի հետ կապերի խորացումը: Այս օրերին Հայաստանում է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը: Լեհաստանը նախատեսում է իրականացնել Հայաստանին օգնության եւ աջակցության երկարաժամկետ ծրագիր 2021-2026թթ. համար, այդ նպատակով Լեհաստանի պատվիրակությունն այս օրերին շատ հանդիպումներ է ունենում: «Մեզ համար շատ կարեւոր է այս գիտաժողովի իրականացումը, քանի որ մենք ուզում ենք ակտիվացնել հայ-լեհական հարաբերությունները տարբեր ուղղություններով, այդ թվում՝ գիտական: Հույս ունենք, որ գիտաժողովի ընթացքում կնախանշվեն նորանոր հետազոտությունների քայլեր: Մեզ համար շատ կարեւոր է նաեւ ուսանողների, դասախոսների փոխանակումը»,- ասաց ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի խորհրդական Մարեկ Ռեժուտան: Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին նաեւ Վարշավայի համալսարանի դոկտոր Յարոսլավ Տուրլուկովսկին եւ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը: Հայ եւ լեհ մասնագետները հանդես եկան 13 զեկուցումներով՝ նվիրված 20-21-րդ դարերում հայ-լեհական հարաբերություններին, Լեհաստանում հայերի գործունեությանը, օրենսդրական բարեփոխումներին եւ այլն:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01