Երեկ՝ նոյեմբերի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 15:20-ի սահմաններում Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ «գանգուղեղային վնասվածք, քթոսկրի կոտրվածք և քերծված վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 23-ամյա Դավիթ Հայրապետյանն է, ով, ըստ բժիշկների, ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ հայտնելու:
Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ( 6-րդ) գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ ստանալով ու իրացնելով, այնուհետև համագործակցելով ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի իրենց գործընկերների հետ, Նալբանդյան և Կորյուն փողոցների խաչմերուկից նշված միջադեպին մասնակցություն ունենալու կասկածանքով ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 22-ամյա Արթուր Բաղդասարյանին, ով սովորում է Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ֆակուլտետի 4-րդ կուրսում, Երևանի բնակիչ, 21-ամյա Դավիթ Գևորգյանին, ով սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետի 3-րդ կուրսում, Արցախի Հանրապետության բնակիչ, 19-ամյա Արման Քոչարյանին, ով սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսում, Երևանի բնակիչ, 18-ամյա Ֆելիքս Գրիգորյանին, ով սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսում, Արմավիր քաղաքի բնակիչ, 21-ամյա Խաչատուր Ավետիսյանին, ով սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետի 4-րդ կուրսում, Արմավիրի մարզի Ծիածան գյուղի բնակիչ, 19-ամյա Արտյոմ Սահակյանին, ով սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսում, Տավուշի մարզի Չինչին գյուղի բնակիչ, 20-ամյա Տիգրան Գյուրջյանին, ով սովորում է Երևանի պետական համալսարանի արաբագիտական ֆակուլտետի 3-րդ կուրսում, Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 20-ամյա Դավիթ Քերոփյանին, ով ժամանակավորապես բնակվում է Երևան քաղաքում, սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսում, Վրաստանի քաղաքացի, սակայն ժամանակավորապես Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում բնակվող, 19-ամյա Էդիկ Այվազյանին, ով սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսում և Արմավիր քաղաքի բնակիչ, 20-ամյա Արմեն Ասլանյանին, ով սովորում է Երևանի պետական համալսարանի միջազգային ֆակուլտետի 1-ին կուրսում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք հրաժարվել են ոստիկանությունում կատարվածի մասին բացատրություններ տալուց և բաց են թողնվել, իսկ տուժած Դ. Հայրապետյանը ոստիկանության ծառայող է և վիճաբանություն-ծեծկռտուքը, որը տեղի է ունեցել Ալեք Մանուկյան փողոցի 13 շենքի՝ Մանկավարժական համալսարանի մոտ, կապ չունի նրա մասնագիտական գործունեության հետ: Խնդիրը եղել է ինչ-որ աղջկա հարց:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15