Գերմանիայի կառավարությունը նախագիծ է սկսել, որի շրջանակներում իմամներ (մահմեդական հոգևորականներ) են պատրաստվելու այդ երկրի մզկիթներում ծառայելու համար, գրում է ermenihaber-ը:
Գերմանիայի կառավարությունը երկրում գործող իսլամական հիմնադրամների հետ համատեղ իմամներ պատրաստելու համար հատուկ կրթական նախագիծ է ներդնում: Իսկ հետո Գերմանիայի Օսնաբրյուկ քաղաքի համալսարանի աջակցությամբ Իսլամի քոլեջ է հիմնելու:
Նշվում է, որ ներդրվող այդ փորձնական ծրագրի համար Գերմայիայի 2020թ. բյուջեում արդեն 400.000 եվրո է առանձնացվել: Բյուջեի նախագծի մեջ ծրագիրը ձևակերպված է հետևյալ կերպ՝
«Իսլամական համայնքների համար հոգևոր ծառայողների ուսուցման համար մոդելային նախագիծ»: Նախագիծն իրականացնելու համար հատուկ հիմնադրամ է հիմնվելու, որի կազմում կլինեն նաև անդամներ Գերմանիայում գործող իսլամական կազմակերպություններից ու իսլամական համայնքներից:
Այս ծրագիրը, սակայն, ոչ միանշանակ է ընդունվել երկրում գործող իսլամական հիմնադրամների կողմից: Նախագծի մասնակիցներից «Գերմանիայի մուսուլմանների կենտրոնական խորհուրդ» հիմնադրամի նախագահ Աիման Մազյեքը դրական է գնահատել նախաձեռնությունը, ասելով, որ իրենք միշտ էլ կողմ են եղել Գերմանիայում իմամներ պատրատելուն: Նախագծին աջակցություն է հայտնել Գերմանիայի Ձախերի կուսակցությունը, որում ընդգրկված Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորների գործունեությունը (հատկապես Հայոց ցեղասպանության հարցում) հաճախ հարուցում են Անկարայի դժգոհությունը:
Նախագծին խիստ բացասաբար է ազդել «Կրոնական գործերի թուրք-իսլամական միություն» հիմնադրամը (DİTİB), որը Գերմանիայում գործող ամենամեծ իսլամական հիմնադրամներից է՝ իր խնամակալության տակ այդ երկրում ունենալով 1000-ից ավելի մզկիթ:
Թուրքական կառավարության հետ սերտ կապերով ու իր վրա ունեցած Անկարայի մեծ ազդեցությամբ հայտնի DİTİB-ի Ներքին Սաքսոնիայի ու Բրեմեն նահանգի ղեկավար Ալի Իսհան Ունլյուն հայտարարել է, որ իմամ պատրաստելը ոչ թե պետության, այլ համայնքների գործն է: Հայտնի է, որ հիմնադրամի խնամակալության տակ գտնվող մզկիթներում ծառայում են ավելի քան 1000 իմամ, որոնց մեծ մասը նշանակվում են Թուրքիայից և միջինում 4 տարի ծառայությունից հետո վերադառնում են Թուրքիա: DİTİB-ի կազմում ծառայող իմամները իրենց աշխատավարձերը ամբողջությամբ ստանում են Թուրքիայից:
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15