Երբ փոքր էինք, տղերքը հատուկ գնում էին "կռիվ կինո" նայելու: Այժմ նորությունների յուրաքանչյուր թողարկումն է կռիվ-կինո՝ աշխարհի բոլոր ծայրերից: Եվ նույնիսկ մեր երկրի հրապարակներից է գալիս կռիվ-կինոն: "Միլիցուն լավ անպատվեցի, չէ՞, ապե": Այդ բառերը հնչում են նույնիսկ հայ կանանց շուրթերից: Հնչում են ամռանը, երբ կինը պետք է դադար չանի, ձմեռվա պաշարը անի. չէ՞ որ "ամռան փուշը ձմեռվա նուշ է": Բայց ի՞նչ նուշ, ի՞նչ պաշար. մեր կանայք և աղջիկները հրապարակնեորւմ կռիվ-կռիվ են խաղում, ինչպես անբժիշկ մնացած հոգեբուժարանում:
Սակայն ուզում եմ հիշեցնել, որ պատերազմը շահավետ գործ է, և գլխավոր կազմակերպիչը միշտ ունի պատվիրատուներ՝ տարբեր ու բազմաբովանդակ. մեկը ոսկու կամ ուրանիումի հանքերի պատվիրատուն է, մյուսը դիտում է երկիրդ որպես հարմար տարանցիկ ճանապարհ՝ թմրանյութի, ազերու նավթի կամ այլ կարևոր ապրանքի փոխադրման համար, երրորդն՝ ինչպես 100 և հազար տարի առաջ, մտահոգ է պեղումների շնորհիվ հայտնաբերածը վերագրել ի՛ր ժողովրդին, քանի որ տեղացին վերանալու է: Իսկ մյուսին պետք է հայի միսն ու արյունը. բառացիորեն միսն ու արյունը, քանի որ նա մարդու օրգանների վաճառքի արդի ամենաշահավետ գործով է զբաղված:
Սիրիայի պատերազմը սկսել էին իրենց երկրի լավը ցանկացող և երկրի նախագահին ատող ընդդիմական զինյալները: Ֆեյսբուքում ծաղրանկար էին տարածում, ամեն խոսքը շուռ տալիս ու էշ-էշ մեկնաբանում, ընտանիքի անդամներին քննադատում և անիծում: Իրենց կարճ խելքով, "դեմոկրատիա" էին բերում այդ հնավուրց երկիրը: Է՞ս էր բերածները, սա՞ էին ուզում կռիվ-կռիվ խաղացողները:
Ստորև բերված հոդվածում հիշատակված են 15.700 փաստված դեպքեր, երբ գողացված կամ բուժման Թուրքիա մեկնած մարդկանց սի՛րտն են հանել ու երիկամը՝ տրանսպլանտացիոն վիրահատությունների համար: Ու սուս-փուս թաղել: Բոսնիան է՞լ եք հիշում՝ իր դեղին շենքով, ուր սերբերի օրգաններն էին հանում՝ ծախում; Պաղեստինի քառօրյա "օպերացիան" է՞լ եք հիշում, երբ տեղում, օպերատիվ կերպով, մարդկանց սիրտն ու փորոտիկը ձեռքի փոքրիկ սառցարաններն են տեղափոխել իսրաելական բանակի վարժեցված զինվորները: Մտաբերեցի՞կ: Իսկ այլևս գոյություն չունեցող Սոմալիի մասին նման տեղեկություն չկա: Մի գուցե որս է գնում արի՞ տեսակի օրգանների համար: Ու Հայաստանն՝ իր ամբողջ բնակչությամբ, շատ ախոռժելի է մարդակերների այս նորօրյա բիզնեսի համար: Շատ:
Հայաստանի դեպքում դա ձե՛ր սիրտն է լինելու, ձե՛ր զավակներինը: Թե՞ զավակներն այստեղ չեն, իսկ դուք մանկամտորեն "կռիվ-կինո" եք ուզում՝ հայերիս տանը: Հեռու խաղացեք:
Նյութին անդրադարձել են նաև այստեղ և այստեղ
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55