ԱՄԷ-ն փորձում է ստեղծել բարձրտեխնոլոգիական ռազմական սարքավորումներ, ինչը թույլ կտա վերահսկել կարեւորագույն պաշտպանական հնարավորությունները եւ նվազեցնել կախվածությունը ներմուծումից, տեղեկացնում է Reuters-ը։ Զգուշանալով մրցակցող Իրանի սպառնալիքներից եւ որոշ դաշնակիցների՝ զենքի վաճառքը դադարեցնելու փորձերից՝ ԱՄԷ-ն վերափոխում է ռազմական ճյուղը, որն արդեն համարվում է ամենաբարդը տարածաշրջանում։ ԱՄԷ պետական պաշտպանական ընկերությունները միավորվել են EDGE կոնգլոմերատում, որը կգլխավորի առաջավոր սպառազինությունների ստեղծումը երկրի ԶՈւ-ի համար։ Այդ հավակնությունները ցուցադրվել են Դուբայի ավիասրահում այս շաբաթ, երբ զինվորականները EDGE-ի հետ կնքել են 1 մլրդ դոլարի պայմանագիր կառավարվող հրթիռների համար։ ԱՄԷ պաշտպանական արդյունաբերությունը քսան տարի է՝ գոյություն ունի, որոնց ընթացքում ստեղծվել են համատեղ ձեռնարկություններ եւ տեխնոլոգիաների փոխանցման ծրագրեր։ Դրա մեծ մասն այժմ գտնվում է EDGE տնօրինության տակ։ Չնայած Արեւմուտքի հետ սերտ կապերին՝ Պարսից ծոցի նավթով հարուստ երկիրը բախվել է դժվարությունների արդիական զենք ձեռք բերելու հարցում։ Միացյալ Նահանգները չի կարող զինված անօդաչու սարքեր վաճառել ԱՄԷ-ին՝ վերջերս մտցված արտահանական քաղաքականության պատճառով, որը սահմանափակում է դրանց օգտագործումը։ Վերջերս եվրոպական որոշ երկրներ արգելափակեցին ԱՄԷ-ին զենքի վաճառքը Եմենում պատերազմին երկրի մասնակցության պատճառով։ Այնինչ, ԱՄԷ-ն սերտ կապեր ունի եւ շարունակում է զենք գնել Չինաստանից եւ Ռուսաստանից։ ՊՆ ներկայացուցիչ Աբդուլա ալ Խաշիմին ասել է, որ ինքնիշխան հնարավորությունները «անհրաժեշտություն» են անվտանգության եւ տնտեսության համար։ EDGE-ի գլխավոր տնօրեն Ֆեյսալա ալ Բանայիի խոսքով՝ կոնգլոմերատը կարող էր ստեղծել ուղղորդված էներգիայի տեխնոլոգիա, որը կարող է օգտագործվել անօդաչուների սպառնալիքի դեմ։ Ուղղորդված էներգիայի զենքը թիրախավորված էներգիա է ճառագայթում լազերների, միկրոալիքների, էլեկրտամագնիսական ճառագայթումների, ռադիոալիքների, ձայնային փնջերի կամ մասնիկների փնջերի տեսքով։ Ակնկալվում է, որ ԱՄԷ-ն եկող տարի պաշտպանական նպատակներով կծախսի 17 մլրդ դոլար։ Այսօր միջոցների միայն փոքր մասն է ծախսվում երկրի ներսում։
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15