ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունները հրավիրվում են հայտեր
ներկայացնելու ՙՍահմանափակ կարողություններով անձանց` թվայնացման ոլորտում կարողություններով օժտելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Էմիր Ջաբեր ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահի (UNESCO/ Emir Jaber al-Ahmadal-Jaber al-Sabah Prize for Digital
Empowerment of Persons with Disabilities)՚ մրցանակի համար:
Մրցանակի նպատակն է գնահատել ու պարգեւատրել այն անհատներին եւ կազմակերպություններին,որոնք զգալի ներդրում են ունեցել արդյունավետ, նորարար եւ ներառական թվային լուծումների, ռեսուրսների եւ տեխնոլոգիաների միջոցով սահմանափակ կարողություններով անձանց կյանքը դյուրացնելու եւ հասարակության մեջ նրանց ներգրավվածությունը խթանելու գործում: Հայտեր կարող են
ներկայացնել անհատներ եւ կազմակերպություններ: Մրցանակը շնորհվում է ոչ թե ծրագրերին, այլ անհատներին եւ կազմակերպություններին` իրենց իրականացրած
գործունեության համար: Անհատները պետք է ներկայացնեն իրենց աշխատանքի վայրի կամ կազմակերպության հետ կապված տեղեկատվությունը:Անհատների եւ կազմակերպությունների համար կիրառելի են առանձին հայտաձեւեր (կցվում է). կազմակերպությունների անունից
ներկայացվող կամ որեւէ կազմակերպությունում աշխատող անհատների հայտերի համապատասխան հատվածում անհրաժեշտ է կազմակերպության ղեկավարի համաձայնությունն ու հավաստումն առ այն, որ տվյալ կազմակերպությունից կամ դրա անունից ներկայացվում
է ընդամենը մեկ հայտ: Հայտերը պետք է ներկայացված լինեն
անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով եւ կազմված լինեն մրցանակի կանոնադրական պահանջներին եւ չափորոշիչներին համաձայն, այլապես` չեն դիտարկվի: Մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ եւ հավասարապես բաժանվում է մեկ անհատի եւ մեկ կազմակերպության միջեւ:
Հայտերը պետք է ներկայացվեն միայն Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի միջոցով,քանի որ ինքնառաջադրված հայտեր չեն ընդունվում. յուրաքանչյուր
հայտին կից անհրաժեշտ է նաեւ ներկայացնել մրցանակի կանոնադրության 6-րդ հոդվածի 6.3 կետով սահմանված երաշխավորության նամակի նախագիծ: Հայտ ներկայացրած անհատներն ու կազմակերպությունները պետք է ունենան
ոլորտում գործունեության առնվազն 5 տարվա փորձ եւ հստակ
երեւացող արդյունքներ ու ձեռքբերումներ: Ժյուրիի կողմից տրված եզրակացության հիման վրա` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենը կընտրի երկու հաղթող, որոնցից յուրաքանչյուրին
կտրամադրվի վկայագիր եւ 20.000 ԱՄՆ դոլար: Մրցանակին վերաբերող այլ մանրամասների կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից:Ցանկացողները պահանջվող
լրացված փաստաթղթերը մինչեւ ս.թ. օգոստոսի 30-ը պետք է ներկայացնեն ՀՀ ԿԳՆ աշխատակազմի Արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հեռ.` (010) 56-23-64):
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58