2019 թվականը Արաբական Միացյալ Էմիրություններում հռչակվել է որպես Հանդուրժողականության տարի, որի շրջանակներում Գավառի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողների հետ հանդիպեցին եւ հանդուրժողականության դաս վարեցին ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան, Նորին Գերազանցություն Մուհամմադ Իսա Ալ Զաաբին, դեսպանության քարտուղար Ահլամ Ռաշիդ Ալ Սալամին։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ողջունելով հյուրերին՝ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը նշեց Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ բարեկամության եւ սերտ համագործակցության մասին, ինչպես նաեւ ներկայացրեց 1995 թվականի նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված ‹‹Հանդուրժողականության սկզբունքների հռչակագրի» հիմնական դրույթները։ Նա կարեւորեց հանդուրժողականությունը՝ համարելով այն որպես հումանիտար ճգնաժամի հաղթահարման, բազմաբեւեռ եւ բազմամշակույթ աշխարհում մարդկության խաղաղ գոյակցության, առաջընթացի ու զարգացման, հուսալի ապագայի երաշխիք։ Բանախոսները ներկայացրին Արաբական Միացյալ Էմիրությունների ստանձնած առաքելությունը՝ դառնալու հանդուրժողականության համաշխարհային մայրաքաղաք, զարգացնելու երկխոսությունը ժողովուրդների եւ քաղաքակրթությունների միջեւ, նպաստելու խաղաղությանն ու անվտանգությանը։ Դասախոսություն-շնորհանդեսից հետո հյուրերը պատասխանեցին ԳՊՀ ուսանողների եւ դասախոսների հարցերին։ ՀՀ-ում ԱՄԷ դեսպանը հայտնեց նաեւ, որ դեսպանատունը ԳՊՀ լավագույն ուսանող ճանաչված Կարեն Մաստոյանին որպես խրախուսանք գործուղելու է Միացյալ Էմիրությունների բարձր տեխնոլոգիաների համալսարան։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02