Ուկրաինայի հայերը արդեն երկրորդ խաչքարն են տեղադրում պատմական հայրենիքում, հայտնում է AnalitikaUA.net-ը: Նշվում է, որ Զապորժիեի մարզի Հայերի միության եւ դրա ղեկավար Արտաշես Սարգսյանի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ Հայաստանում՝ Արթիկի շրջանի Մեծ Մանթաշ գյուղում տեղի է ունեցել խաչքարի բացում: Կազմակերպիչների խոսքով՝ եկեղեցու տարածքում հուշահամալիրը նվիրված է 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված զինվորներին: Միջոցառմանը մասնակցել են տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հավհաննիսյանը, Ուկրաինայի հայ համայնքի ղեկավարներ եւ ներկայացուցիչներ եւ այլ պատվավոր հյուրեր: Հիշեցնենք, որ Ուկրաինայի Հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ 2015 թվականից սկսած երկրի տարբեր մարզերում տեղադրվել է ավելի քան 20 խաչքար: Ուկրաինայի Կիեւյան Սոֆյայի հնագույն տաճարում թանգարանի ցուցադրությունը եւս համալրվել է հայկական խաչքարով, որը նվիրված է Ռուսիայի մկրտիչ իշխան Սուրբ Վլադիմիրին եւ Աննա Բյուզանդացուն՝ որպես հայ եւ ուկրաինացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության խորհրդանիշ:
21:48
20:31
20:03
19:22
19:11
18:22
18:03
16:09
15:59
15:57
15:09
14:24
14:04
12:16
11:48
11:37
11:22
11:09
10:47
10:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03