ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը վճռականորեն դատապարտել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ՄԱԿ-ի առաքելությանը պատկանող մեքենայի վրա գործված հարձակումը, ինչի հետևանքով զոհվել է կազմակերպության 1 աշխատակից: Այս մասին հաղորդվում է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությունում, հաղորդում է ТАСС-ը:
«Գլխավոր քարտուղարը Աֆղանստանի իշխանություններին կոչ է անում անել ամեն ինչ հանցագործներին հայտնաբերելու և նրանց պատասխանատվության ենթարկելու համար: Նա հաստատել է արդարության և խաղաղության ձգտելու հարցում Աֆղանստանի կառավարությանն ու ժողովրդին օգնելու պարտավորությունը»,- ասվում է հաղորդագրությունում:
Անտոնիու Գուտերեշը նաև ցավակցել է զոհված աշխատակցի ընտանիքին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնական շրջաններից մեկում կիրակի պայթյուն էր որոտացել, ինչի հետևանքով առնվազն մեկ մարդ է մահացել:
Աֆղանստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ պայթել էր ՄԱԿ-ի ստորաբաժանումներից մեկին պատկանող մեքենան: Պաշտոնյայի տվյալներով՝ մահացածն արտասահմանցի է:
Պայթյունի հետևանքով 5 մարդ վիրավորվել է: Նրանց տեղափոխել են տեղի հիվանդանոցներից մեկը: Ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը դեռ չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44