Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի ղեկավար Քերի Լեմը հայտարարել է, որ շրջանային կառավարությունը հարգում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները, որոնցում դեմոկրատական դաշինքը ներկայացնող ուժերը բացարձակ մեծամասնություն են ստացել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Կիրակի Հոնկոնգում տեղի են ունեցել 18 քաղաքային շրջանների խորհուրդների անդամների ընտրությունները, որոնցում 1090 թեկնածուներ պայքարել են 452 տեղի համար: Խորհուրդները միկրոշրջանների մակարդակով զբաղվում են տեղական խնդիրներով, ինչպես, օրինակ, տրանսպորտն ու կոմունալ ծառայությունները: Տեղի ժամանակով ժամը 9:00-ի դրությամբ (Երևանի ժամանակով՝ 5:00-ի) դեմոկրատները հաղթում են 18 շրջաններից 17-ում՝ ստանալով ավելի քան 278 տեղ: Պեկինամետ դաշինքը դեռ ստացել է 42 տեղ, իսկ անկախ թեկնածուները՝ 24:
2015 թվականի ընտրություններից հետո բոլոր խորհուրդները գտնվում էին իշխանության կողմնակիցների ձեռքում:
«Կառավարությունը հարգում է անցած ընտրությունների արդյունքները: Ես ուշադրություն եմ դարձրել, որ շատերն ընտրությունների արդյունքը կապում են ժողովրդի շրջանում դժգոհությունների հետ: Կառավարությունը պատրաստ է լսել ժողովրդի կարծիքը»,- ասված է Քերի Լեմի հայտարարության մեջ:
Նա նաև հույս է հայտնել, որ ընտրությունների ժամանակ տիրող խաղաղ ու անվտանգ իրավիճակը կմնա անփոփոխ:
«Երեկ քաղաքի շրջանային խորհուրդների ընտրություններին մասնակցել է 2,94 միլիոն մարդ, ինչն ընտրողների 71,2%-ն է կազմում: Սա պատմության ամենաբարձր ցուցանիշն է, ինչը ցույց է տալիս քաղաքացիների ցանկությունը՝ արտահայտելու իրենց կամքը»,-հայտարարել է Հոնկոնգի ղեկավարը:
Ընտրությունները, որ տեղի են ունեցել արդեն 6-րդ ամիսը չմարող հակակառավարական ցույցերի ֆոնին, դիտվում են որպես աջակցություն հակակառավարական ցույցերին:
71,2% մասնակցության սանդղակը ռեկորդային է: 2015 թվականի նույն ընտրություններին մասնակցությունը կազմել է 47%:
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15