Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իտալիայի Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությունն այսօր՝ նոյեմբերի 25-ին, հյուրընկալվեց Բարձրագույն դատական խորհրդում: ԲԴԽ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին, Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի փոխնախագահ Դեվի Էրմինիին, Խորհրդի անդամ Միքելե Չերաբոնային, Խորհրդի անդամ, Վճռաբեկ դատարանի դատավոր Պաոլո Սպազիանիին, Արտաքին հարցերի պատասխանատու Ալեսանդրա Ֆրայեգարիին եւ պատվիրակության մյուս անդամներին հյուրընկալեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Հայկ Հովհաննիսյանը, Վիգեն Քոչարյանը եւ Սերգեյ Չիչոյանը: Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ողջունելով հյուրերի առաջին այցը Հայաստան, կարեւորեց երկու երկրների դատական իշխանությունների միջեւ սերտ համագործակցությունը: Նա իր խոսքում նկատեց, որ թեեւ Հայաստանն ունի դարերի պատմություն, այնուամենայնիվ, Բարձրագույն դատական խորհուրդը բավականին երիտասարդ է, անելիքներ շատ կան, եւ իտալացի գործընկերների փորձը կարող է օգտակար լինել Հայաստանում դատական իշխանության զարգացման համար: Հանդիպմանը Խորհրդի անդամները հյուրերից հետաքրքրվեցին իտալական դատական համակարգի ընդհանուր ֆինանսավորման, բյուջետային հայտերի կազմման, ֆինանսական հոսքերի կառավարման ընթացակարգերով, ինչպես նաեւ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներին, օրենսդրական կարգավորումներին, դատավորի սոցիալական երաշխիքներին առնչվող հարցերով: Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի փոխնախագահ Դեվի Էրմինին, Խորհրդին շնորհակալություն հայտնելով Հայաստան հրավերի համար, նկատեց, որ արդեն հասցրել են զգալ Հայաստանի պատմության շունչը եւ ընդգծեց, որ այս այցը կարեւոր է երկու երկրների դատական իշխանությունների միջեւ կապն առավել ամրապնդելու եւ զարգացնելու համար: Նա իր խոսքում նշեց, որ արդարադատությունն այն մեծ գործիքն է, որը խաղաղ դեր է կատարում ազգերի միջեւ արդյունավետ փոխգործակցության տեսանկյունից: Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն իր շնորհակալական խոսքում եւս նկատեց, որ երկու երկրների միջեւ համագործակցության հիմքերն ամուր են, եւ յուրաքանչյուր քայլ, նախաձեռնություն ուղղված է իրավունքի գերակայության ամրապնդման համար: Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաեւ մտքերի փոխանակում, քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
19:40
19:25
18:47
18:39
12:53 27.06.25
11:15 27.06.25
23:45 26.06.25
12:36 27.06.25
12:49 27.06.25
10:04 27.06.25
10:44 27.06.25
10:55 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03