Կառավարության որոշմամբ փախստականների 112 ընտանիքների բնակարանների գնման վկայագրեր կտրամադրվեն. նման ծրագիր չէր իրականացվել 10 տարուց ավելի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը: Նրա խոսքով, վերջին անգամ կառավարությունը նման ծրագրով հանդես էր եկել 2005-2008 թվականներին. «Այսքան դադարից հետո սա շատ ուրախալի իրադարձություն է փախստականների համար, որոնք 30 տարուց ավելի ապրում են ժամանակավոր կացարաններում: Այս որոշմամբ կառավարությունը սկիզբ դրեց մի գործընթացի, որը հնարավորություն կտա փուլ առ փուլ լուծում տալ այս կարեւոր խնդրին: Այս ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք արդեն իսկ կան մի ծրագրում, որն ընդունվել է 2005-ին»,-ասաց Դավթյանը: Նա նաեւ հավելեց, որ սրանք այն ընտանիքներն են, որոնք բնակարանի առավել կարիք ունեն, որոնք բնակվում են ժամանակավոր կացարաններում՝ հյուրանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, տարբեր սեփականատերերի ենթակայությամբ գործող բնակելի վայրեր: Սա վերաբերում է Երեւանի 5 վարչական տրածքներում բնակվող փախստականներին՝ Նորք Մարաշ, Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Աջափնյակ եւ Մալաթիա Սեբաստիա: Պաշտոնյան նշեց, որ այս ծրագրում ներառված է 895 ընտանիք, որից 641-ը՝ Երեւանում 254-ը՝ մարզերում: Բնակարանի գնման վկայականի տրման համար հիմք է ընդունվում Ավան վարչական շրջանի կադաստրային շուկայական միջին արժեքը այս տարվա առաջին կիսամյակի համար: Այդ 112 ընտանիքից 70-ին տրվելու է մեկ սենյականոց բնակարանի գնման վկայագիր, 28 ընտանիքի տրվելու է երկու սենյականոցի, իսկ 14-ին՝ 3 սենյականոցի վկայագիր: Մեկ սենյականոցի համար տրվելու է մոտ 12 մլն դրամ, որը կազմում է մոտ 24 հազար դոլար: Դրանով հնարավոր կլինի բնակարանները ձեռք բերել: Շահառուների մեջ մեծ թիվ են կազմում տարեց մարդիկ, որոնք կարող են դժվարություն ունենալ բնակարան գնելու, նախատեսում ենք իրենց համար որոշակի աջակցություն տրամադրել»,-ընդգծեց նա: Իրինա Դավթյանը տեղեկացրեց, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո փախստականները առանձին-առանձին ծանուցում կստանան, որից հետո պետք է մեկ ամսվա ընթացքում գան եւ դիմում ներկայացնեն. «Պետք է անպայման լինեն ՀՀ քաղաքացի, որոնք չունեն քաղաքացիություն, պետք է այս ընթացքում ձեռք բերեն: Սա ինտեգրման բարձրագույն աստիճանն է»: Հարցին, թե 2005-2008 թվականներին, երբ եղել է նմանատիպ ծրագիր, քանի ընտանիքի է բնակարան տրվել, պաշտոնյան պատասխանեց. «4 տարվա ընթացքում բնակարանների գնման վկայագրեր էին տրամադրվել1070 ընտանիքների, որոնցից 718-ը կարողացել էին իրացնել այդ վկայագրերը»: Նա հավելեց, որ փախստականները որտեղ ցանկանան, այնտեղ էլ կարող են բնակարան գնել, որեւէ սահմանափակում չկա, բայց մեկ տարում պետք է հասցնեն բնակարանը ձեռք բերել: «Կարող են այդ վկայականներ օգտագործել նաեւ որպես կանխավճար հիփոթեքային վարկ ձեւակերպելու համար»,-ասաց նա:
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15