Բիշքեկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները տարբեր ոլորտների վերաբերող 20-ից ավելի հարց են քննարկելու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է Ղրղզստանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի վարիչ Դանիյար Սիդիկովը: «ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում դրա մասնակիցները կքննարկեն տարբեր ոլորտների վերաբերող 21 հարց»,-հայտարարել Է Սիդիկովը: Նա ճշտել Է, որ խորհրդի լիագումար նստաշրջանի շրջանակում պլանավորված Է նաեւ կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների, ԱԳ նախարարությունների ղեկավարների եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստը: Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է ՀԱՊԿ-ի կայքում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարները նոյեմբերի 28-ին Բիշքեկում կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերը: Նշվել Է, որ նոյեմբերի 28-ին Բիշքեկում Ղրղզստանի ղեկավարի նախագահությամբ կկայանա ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որին կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: «Մի շարք հարցեր, մասնավորապես, միջազգային ու տարածաշրջանային անվտանգության խնդիրները եւ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու իրադրությունը, Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն նեղ կազմով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01