Նոյեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Էլվինաս Յանկևիչիուսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների քրեակատարողական համակարգերում իրականացվող աշխատանքները, քրեական պատիժների կատարման ոլորտում առկա հիմնախնդիրները և դրանց լուծման նպատակով իրականացվող միջոցառումները: Առանձնահատուկ կարևորել են արգելված իրերի, մասնավորապես բջջային հեռախոսների դեմ տարվող պայքարի մեթոդները, դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու նպատակով մասնավոր հատվածի ներգրավման և աշխատատեղերի ստեղծման հարցերը:
Կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն համագործակցության հետագա խորացման, փոխադարձ այցելությունների կազմակերպման, ինչպես նաև արդյունավետ փորձի փոխանակման վերաբերյալ:
Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Էլվինաս Յանկևիչիուսը ծառայության պետ Արթուր Գոյունյանին շնորհակալություն է հայտնել բարձր մակարդակով կազմակերպված ընդունելության և փոխգործակցությունը սերտացնելու պատրաստակամության համար՝ հույս հայտնելով, որ երկկողմ համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի հասնել տեսանելի արդյունքների:
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15