Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհանիսյանն այսօր ընդունել է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության Եվրասիայի և Միջին Արևելքի տարածաշրջանի տնօրեն Թոմ Քրիֆթի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, «Սեյվ դը չիլդրեն» ինթերնեշընլի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արսեն Ստեփանյանը, Եվրասիա տարածաշրջանի տնօրեն Իրինա Սաղոյանը, այլք:
Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Սեյվ դը չիլդրենի համագործակցությունը Արդարադատության նախարարության հետ և կարևորել «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման համատեղ աշխատանքները:
Նախարարն օրենսգրքում նախատեսվող փոփոխություններից ընդգծել է խնամատարության ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը և շեշտել, որ Նախարարության օրենսդրական նախաձեռնություններում հատուկ ուշադրություն է դարձվում երեխայի իրավունքի պաշտպանության լավագույն շահին ուղղված մեխանիզմների ներդրմանը:
«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության Եվրասիայի և Միջին Արևելքի տարածաշրջանի տնօրեն Թոմ Քրիֆթը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և կարևորել ՀՀ արդարադատության նախարարության համակարգմամբ գործող Անչափահասների արդարադատության խորհրդի, ինչպես նաև երեխայի իրավունքների պաշտպանության լավագույն շահին ուղղված աշխատանքները:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև առաջիկայում մի շարք ծրագրերի իրականացման հնարավորությունները:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47