Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարում եւ կանխարգելման գործում առաջին անգամ դրսեւորվել է քաղաքական կամքի այս չափի մասշտաբ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26-ին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նիստում հայտարարել է հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկուհի Հարությունյանը։ Նրա խոսքով, Հանձնաժողովը ձեւավորվել է քաղաքական կոնսենսուսի արդյունքում. «Եթե դիտարկենք կոռուպցիայի դեմ պայքարի նախորդ փորձերը, պետք է հստակ այդ ուրվագիծը դուրս բերվի՝ ձախողման հիմնական պատճառը քաղաքական կամքի բացակայությունն է եղել։ Այդ պատասխանատվությունը ստանձնել է ոչ միայն իշխող ուժը, այլ նաեւ ընդդիմությունը, պահպանվել է նաեւ իշխանության երեք ճյուղերի հավասարակշռման սկզբունքը՝ ունենք անդամներ Կառավարությունից, Ազգային ժողովից եւ Բարձրագույն դատական խորհրդից։ Հանձնաժողովի գործունեության նպատակը պրակտիկայում այդ քաղաքական կամքը իրականություն դարձնելն է»,- ընդգծել է Հարությունյանը։ Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր Հայկուհի Հարությունյանը ձայների մեծամասնությամբ ընտրվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Նրա թեկնածությունը հանձնաժողովում ներկայացրել էր «Լուսավոր Հայաստանը»: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կառավարությունը ներկայացրել էր Լիլիթ Ալեքսանյանի, «Իմ քայլը» խմբակցությունը՝ Էդգար Շաթիրյանի, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ Նարեկ Համբարձումյանի, «Լուսավոր Հայաստան»-ը՝ Հայկուհի Հարությունյանի, Բարձրագույն դատական խորհուրդը՝ Արամայիս Փաշինյանի թեկնածությունները: Հինգն էլ փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին խորհրդարանի կողմից: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննում եւ լուծում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց (բացառությամբ պատգամավորների, դատավորների եւ դատախազների) էթիկայի կանոնների խախտումների եւ իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումներ., վարում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ հայտարարագրերի ռեեստրը, հրապարակում է հայտարարագրերը, քննում եւ լուծում է հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ գործեր, իրականացնում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող ռազմավարությունների եւ միջոցառումների ծրագրերի (այդ թվում՝ ոլորտային) նախագծերի փորձագիտական վերլուծություն եւ դրանց վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ իրավասու մարմին, մշակում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերով կրթական եւ հանրային իրազեկման բարձրացման ծրագրեր եւ իրականացնում միջոցառումներ։
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01