Գործարար Սամվել Ալեքսանյանը մեքենաներ չի նվիրել Երեւանի քաղաքապետարանին, իսկ եթե նվիրեր, միայն ուրախ կլինեինք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 26-ին ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա խորհուրդ տվեց բոլորին, այդ թվում գործարարներին, քաղաքին նվիրել ինչ-որ բան կամ օգուտ բերել Երեւանին իրենց հնարավորությունների շրջանակում։ «Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր նվերներ են անում քաղաքին կամ զբաղվում են բարեգործությամբ։ Քաղաքը խնդիրներ շատ ունի, դրանք ավելի շատ են, քան Երեւանի ֆինանսական հնարավորությունները»,- նշել է նա։ Քաղաքապետը չկարողացավ հիշել բարեգործների կամ ընկերությունների անունները, որոնք նվերներ են անում քաղաքին՝ պարզաբանելով, որ ավելի կարեւոր է ինքը՝ երեւույթը, բացի այդ, սպեկտրն այնքան մեծ է, որ անհնար է բոլորին հիշել։ «Սոցիալական պատասխանատվության գործոնը քաղաքացիների եւ բիզնեսի կողմից շատ կարեւոր է։ Ինձ հետաքրքիր չէ՝ ով, ինչքան, որտեղից։ Ավելի կարեւոր է արդյունքը, իսկ արդյունքները հիանալի են, քանի որ ունենք տարբեր պրոֆիլի ավտոմեքենաների աննախադեպ քանակություն։ Եթե նվիրատվության մասին հարցերը կարելի է լուծել՝ ավելորդ չծանրաբեռնելով ավագանու նիստերի օրակարգը, այդպես էլ կանենք»,- ընդգծեց Մարությանը։ Ի պատասխան այն հարցի, թե ինչու հասարակությունը չգիտի ավտոմեքենաների տեսքով նվերների մասին, Հայկ Մարությանն ասաց, որ հասարակությունն ամեն ինչի մասին գիտի՝ հաշվի առնելով, որ քաղաքի իշխանություններն ասել են, որ Երեւանի հաշվեկշռում ընդամենը 54 աղբատար կա, որոնցից բյուջեի հաշվին ձեռք է բերվել 34-ը։
21:48
20:31
20:03
19:22
19:11
18:22
18:03
16:09
15:59
15:57
15:09
14:24
14:04
12:16
11:48
11:37
11:22
11:09
10:47
10:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03