Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ողջույնի հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: Ինչպես տեղեկացրել է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը, ողջույնը հղվել է Պապի՝ Ճապոնիայից Ռուսաստանի օդային տարածքով Հռոմ վերադառնալու ճանապարհին: «Նորին գերազանցություն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Ես սրտանց ողջունում եմ Ձեզ՝ Թաիլանդից և Ճապոնիայից Հռոմ վերադառնալիս թռիչք կատարելիս Ռուսաստանի վրայով: Վստահեցնում եմ Ձեզ, որ աղոթում եմ Ձեր և Ռուսաստանի Դաշնության ժողովրդի համար՝ ցանկանալով Աստծո օրհնությունը, խաղաղություն և ուրախություն»,-ասված է հեռագրում: Պապի ուղերձներն այն երկրների նախագահներին, որոնց տարածքի վրայով թռիչք է կատարում պապական ինքնաթիռը, արդեն կայացած պրակտիկա է: Պապի՝ Տոկիոյից Հռոմ վերադարձի ճանապարհի մեծ մասն անցել է ՌԴ օդային տարածքում: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի և ՌԴ նախագահի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 4-ին Վատիկանում: Կողմերը նշել են երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակն ու մոտ դիրքորոշումները մի շարք հիմնական հարցերում, ներառյալ՝ քրիստոնյաների պաշտպանությունը՝ այդ թվում Մերձավոր Արևելքում և քրիստոնեական արժեքների պահպանումը:
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01