ARM | RUS |

«Կենցաղային պետության» հաղթահարման մեր քայլը. Վահե Հովհաննիսյան

26.11.19 | 16:02

Այսօրվա պետական կառավարման որակի, պատկերացումների, դրանց հակադիր միտումների և ընդհանուր հանրային բանավեճի որակը շատերին ստիպում է հետ քաշվել, հեռու մնալ և չպատկերացնել սեփական անելիքը։

Խնդիրը պետք է դնել շատ հստակ. հաղթահարել «կենցաղային պետության» փուլը։ Հայրենասիրությունը և ինտելեկտը չափվելու են հենց դրանով՝ անո՞ւմ ենք արդյոք ամենքս մեր քայլը՝ կենցաղային պետության հաղթահարման ուղղությամբ։ Այդ ընթացքն ունենալու է երեք հանգրվանային կետ։

Քայլ առաջին. մեծ ներհայաստանյան հաշտեցում

Եթե խնդիր դնենք՝ պառակտել ու թշնամացնել հասարակությունը, պիտի գիտակցենք, որ դա վերջ չունեցող պրոցես է։ Չի լինելու մի կարմիր գիծ, որը կհամարվի պառակտման վերջը։ Եթե հակառակ խնդիրը դնենք՝ հաշտեցման և համերաշխության, կհայտնաբերենք, որ դրան հասնելու ձևերը չգիտենք, ու դա բավականին դժվար գործ է։

Կան հեշտ իրագործելի քայլեր, որոնցից կարելի է սկսել։ Որպես սկիզբ՝ պետք է դադարեցնել միտումնավոր պառակտումը՝ սկսելով ավելի զգույշ լինել հռետորաբանության մեջ։ Կրկին որպես սկիզբ՝ դադարեցնել դատաիրավական համակարգը որպես խաղալիք քաղաքական հարցերի լուծման մեջ օգտագործելը։ Սրանց կարելի է կարճ ժամանակում հասնել, և կունենանք մթնոլորտի տեսանելի լիցքաթափում։ Իհարկե, դեռևս շատ հեռու կլինենք ներհասարակական իրական հաշտեցումից։

Հաջորդ փուլում պետք է բոլոր կողմերին՝ ինքներս մեզ, պատրաստել ներհասարակական բաց ու դժվար խոսակցության։ Կազմել թեմաների ցանկ ու սկսել բաց խոսել։ Բոլոր այն հանրային նշանակության թեմաներով, որոնք կան, որոնցից հնարավոր չէ փախչել, մանիպուլացնել, շահարկել։ Խոսել է պետք՝ բաց խոսակցության ճանապարհով գնալ դեպի բաց հասարակություն։

Պետք է դուրս գալ 28 և ավել տարիների՝ ինքներս մեր մասին հորինած կեղծիքի սարդոստայնից, ձգտել դառնալ ավելի անսուտ հասարակութուն, խոսել ընտրակեղծիքների համակարգի մասին և ընդունել, որ 500-600 հազար մարդով ամեն անգամ մեր հասարակությունը մասնակից է եղել դրանց, պետական համակարգը մասնակից է եղել, գողական, թաղի տղա ու հոգևորական մասնակից են եղել, համատիրությունից մինչև ուսուցիչ, տնօրեն, մանկապարտեզ, մտավորական, սոցիալական խավեր, մասնակից ենք եղել, ընդդիմությունից մինչև իշխող ուժ մասնակից ենք եղել։

Շատ հեշտ է ամեն ինչը գցել երեք նախագահների վրա և դրանով իսկ հանգիստ՝ 4-րդ և հաջորդ ղեկավարներին տալ գրեթե նույնը անելու լիազորություն։ Շատ ավելի բարդ է բաց խոսելը, որպեսզի ամեն մեկը զգա և գնահատի իր մասնակցությունը՝ հաջորդ անգամ երբեք չմասնակցելու համար։

Մենք մի օր պետք է խոսենք «Մարտի 1»-ի թեմայով։ Ոչ թե դատախազի, ՀՔԾ-ի աչքերով, այլ՝ մեր։ Ոչ թե բարիկադի կողմերի, այլ՝ մեր՝ հասարակության հայացքով։ Ու կտեսնենք, որ թեմայի շերտերն ավելի խորն են, իսկ ընթացող դատավարությունը որևէ երաշխիք չի տալիս դրա կրկնության բացառման համար և չի բերում հաշտեցման։

Մենք մի օր պետք է խոսենք թալանի, արագ հարստացման, մեր ընդհանուր կյանքի մի փուլում ծաղկած թայֆայականության, ամենաթողության մասին։ Խոսենք ու հասկանանք, թե ինչո՞ւ դիմադրության և զսպման պետական ինստիտուտները չաշխատեցին։ Միայն դրանք հասկանալով՝ մենք կկարողանանք ներկայի և ապագայի համար երաշխիքներ ստեղծել։ Ի դեպ, դրանք այսօր էլ չեն աշխատում, և առիթ-անառիթ թալանի մասին բարձր խոսելը ոչ մի լուծում չի տալիս։

Մենք մի օր պետք է խոսենք մեր մշակութային դաշտի մասին։ Պետք է արձանագրենք խնդիրները, որ կարողանանք լուծել դրանք, ոչ թե անվերջ հետաձգենք կամ քողարկենք դրանք՝ հերթական խոշոր «մշակութային իվենթով» կամ արտամշակութային սկանդալով։

Մենք պետք է խոսենք այն մասին, որ հետադիմական արժեհամակարգը հարաճուն կերպով արմատակալում է՝ դպրոցում, բուհում, պետական համակարգում, քաղաքական համակարգում, միջսեռային, միջանձնային հարաբերություններում, ամենուր։ Չե՞նք տեսնում սա, թե՞ վախենում ենք այս մասին խոսել։

Մենք պետք է խոսենք մեր քաղաքական համակարգի մասին՝ մեծ մասամբ գաղափարազուրկ, պատեհապաշտ, մեկ անձից կախված՝ անցյալում և ներկայում։ Մենք պետք է բաց խոսենք արտագաղթի մասին ու հասնենք այն կետին, թե ինչո՞ւ են ռուսական անձնագիրը և գրին քարտը ազգային պաշտամունքի առարկա։ Շատ թեմաների շուրջ է պետք բաց խոսել։

Մեր հասարակությունն ունի փայլուն շրջանակներ (անկախ՝ սերնդային պատկանելությունից), մարդկային լուրջ ու չիրացված պոտենցիալ։ Որպեսզի այդ պոտենցիալն իրացվի, զարգանա, որպեսզի այդ դրականը չխեղդվի մոլախոտի պես աճող ու մեզ խեղդող թեմաների ու իրականության մեջ, մենք պարտավոր ենք գնալ բաց, հանգիստ ներհասարակական խոսակցության։ Մենք այդ ճանապարհով պետք է լուծենք սեփական ինդենտիֆիկացիայի խնդիրը։ Ընտանիք, արժեքներ՝ ազգային, համամարդկային. այս հարցերը հենց այդ խոսակցության ժամանակ պետք է քննարկվեն, որ հասկանանք՝ որտե՞ղ ենք կեղծում և որտե՞ղ ենք իրական։ Այո, մենք խնդիր ունենք՝ դառնալու իրական հասարակություն։

Այդ մեծ խոսակցության ընթացքում մենք կսկսենք ունենալ առողջացման գնացող հասարակություն, որն օր օրի կդառնա ավելի հանդուրժող, ավելի համերաշխ, ու հետևաբար՝ ավելի արդյունավետ։

Քայլ երկրորդ. խաղի կամ համակեցության կանոններ

Ներհասարակական բաց խոսակցության ամենակարևոր հանգրվանը, կարևոր արդյունքը պետք է դառնա պետության ներսում, հասարակության մեջ խաղի նոր կանոնների, համակեցության նոր օրենքների ձևավորումը։ Նոր Հայաստանը սա է։ Հայաստանի նոր էջը սա էր։ Հանրային կյանքում, քաղաքական կյանքում, բիզնեսում, պետական կառավարման համակարգում խաղի նոր կանոններ են պետք։ Այդ կանոնները պետք է ներդրվեն մի կողմից կոշտ՝ իշխանության կողմից, մյուս կողմից՝ սահուն, ներհանրային բնական քննարկումներից ու ապրումներից հետո։ Ահա թե ինչու է կարևոր բաց ու դժվար խոսակցությունը։

- Հայաստանում ընտրություններն այլևս չպետք է կեղծվեն։ Կեղծում թույլ չտվող օրենքը քիչ է, մենք դա միշտ ունեցել ենք. կեղծում թույլ չտվող հասարակություն է պետք ունենալ։

- Քաղաքական համակարգում խաղի կանոնը պետք է շատ հստակ լինի՝ չի կարելի խաբել մարդկանց։ Չի՛ կարելի մինչև իշխանության գալը պետության կարևորագույն հարցերի շուրջ ունենալ այլ կարծիք, իսկ իշխանության գալուց հետո՝ լրիվ այլ։ Հարցնում ենք՝ որտե՞ղ է դեգրադացիայի աղբյուրը. խնդրեմ, սա պատասխաններից մեկն է։ Սա արժեզրկում է խոսքը, սա նշանակում է հանրային ստի ինդուլգենցիա։ Սա բերում է հանրային դեմքերի օրինականացված անպատասխանատվության։ Սա բերում է անիրազեկության հաղթարշավին, գրագիտության և զսպվածության պարտությանը։

- Հայաստանում պաշտոնյան մի քանի տարում չպետք է դառնա խոշոր փողատեր՝ սեփականության ահռելի դիզմամբ ու կենցաղային սրընթաց ճոխությամբ։ Սա սոցիալական շերտերի համակեցության կարևոր պայման է։

- Հայաստանում բիզնեսը պետք է մուծի բոլոր հարկերը։ Խոշոր բիզնեսը չպետք է ունենա որևէ լծակ՝ կոռուպցիոն, բարեկամական և այլն, հարկեր չմուծելու։ Նման բան անող բիզնեսմենը չպետք է ունենա հնարավորություն՝ փողոց դուրս գալու։

- Հայաստանում պետական բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ապրեն զուսպ և ասկետիկ կյանքով։ Բացատրությունը, թե «վայելքները» նախատեսված են օրենքով, իրականում խոսում է այս շատ կարևոր գաղափարը չգիտակցելու մասին։ Քանի դեռ Հայաստանում բարձրաստիճաններն «օգտվում են» օրենքով նախատեսված՝ նոր տուն, նոր մեքենա, նոր ինքնաթիռ համակարգից, նոր Հայաստան չի լինելու։ Որովհետև չի գործելու սոցիալական համերաշխության գաղափարը։ Խզվածությունը շատ մեծ է լինելու, նստվածքը՝ անդուր․ Հայաստանը փոքր, ոչ հարուստ պետություն է, մարտական դիրքում զինվոր ունեցող պետություն է, հետևաբար՝ իշխանական էլիտան պետք է ապրի ընդգծված, եթե կուզեք՝ ցուցադրական կերպով համեստ և զուսպ։

Չեմ ուզում ծանրանալ համակեցության և խաղի կանոնների բոլոր ուղղությունների վրա։ Հիմնականները շատ չեն, և եթե դրանց հասնենք, ապա մյուս բոլոր կյանքի ոլորտներում կգործեն նույն սկզբունքները՝ օրենք, բարոյական նորմեր, հարգանք։ Այն ամենը, ինչը միասին վերցրած կոչվում է պետական մտածողություն։

Քայլ երրորդ. անվտանգություն և զարգացում

Մենք և օտարները հաճախ մեր խնդիրները դիտարկում ու բացատրում են՝ օգտագործելով «անցումային պետություն» ձևակերպումը։

Իրականում «անցումային պետության» փուլը մենք հաղթահարել ենք։ Այսօր մենք նոր փուլում ենք՝ «կենցաղային պետության» փոսում։ Սա լրիվ այլ առանձնահատկություններով փուլ է, սրա ռիսկերը և ժամկետային սահմանափակումներն այլ են, ինչպես և այլ են դրա հաղթահարման ճանապարհները։ Շատ ու շատ պետությունների այդպես էլ չի հաջողվել դուրս գալ այդ փուլից։

«Կենցաղային պետության» հաղթահարման համար պետք են միասնական գաղափարներ։ Գաղափարներ, որոնք կլինեն պետության շարժիչը, որոնք կլինեն յուրաքանչյուրինս, և ամեն մեկը իր տեղում կնպաստի դրան։ Անվտանգությունը և զարգացումը համակարգաստեղծ գաղափարներ են, որոնք պարտադիր ենթադրում են ենթագաղափարներ և ենթաանելիք։ Սրանք գաղափարներ են, որոնք հստակ սահմանում են ընթացիկ և հետագա անելիքի ու Չանելիքի քայլերը։ Մեր քայլերը՝ ընդհանուր հաջողության մեջ։

Հակառակ դեպքում մենք հայտնվելու ենք «բարեփոխումներ՝ բարեփոխումների համար» ծուղակում։ Սա որևէ կապ չի ունենա զարգացման հետ։ Կա հավանականություն՝ հաջորդաբար փոխվող իշխանությունների պարագայում կորցնել շարունակականությունը և բարեփոխումների տրամաբանական, էվոլյուցիոն ընթացքը (մենք հիմա կարծես թե արդեն գտնվում ենք այդ ծուղակային ճանապարհի սկզբում)։

Վերջին շրջանի ցածրորակ բանավեճերի, ճամբարների բաժանված տեսակետների փուլում մի դրական բան, այնուհանդերձ, կար. շատ ու շատ մարդիկ չմասնակցեցին, մի կողմ քաշվեցին՝ հասկանալով, գիտակցելով, զգալով, որ սա իրենց փուլը չէ։ Սա ցույց է տալիս, որ կա պոտենցիալ, որը մոլորված է, բաց որն ուզում է զարգացում, որն ուզում է վերջապես հայտնվել 21-րդ դարում, առաջընթաց է ուզում։

Հետադիմական տեսակետների բախումից առաջադիմական գաղափարներ չեն ծնվում։ Հետադիմական պատկերացումների բանավեճից զարգացման ծրագրեր չեն ծնվում։

Անվտանգությունը և զարգացումը այն «գերգաղափարներն» են, որոնք պետք է դրվեն պետության հիմքում և որոնք մագնիսի պես դեպի իրենց են քաշելու առաջադիմական մարդկանց ու գաղափարները։ Դրանք այն գերգաղափարներն են, որոնց տակ պետք է կատարվեն կառուցվածքային և համակարգային բարեփոխումները։ Հայաստանում իշխանությունները կարող է և պետք է փոխվեն, բայց պետությունը պետք է ունենա կայուն գերնպատակներ, որոնք առաջիկա երկար ժամանակներում անձեռնմխելի են։ Այդ դեպքում փոփոխվող իշխանությունները կբերեն թարմություն և նոր լիցքեր, բայց չեն բերի իրենց հետ պետությունը վտանգելու կենսական ռիսկեր։

«Իմ քայլի» շնորհիվ մենք ունեինք լավ հնարավորություն՝ 2018-ից ստեղծելու նոր էլիտա, բայց փոխարենն ընտրվեց նոր կլան ստեղծելու ուղին։ Սրան պետք է հաջորդի «մեր քայլը»։ Երկրում ազգային-առաջադիմական գաղափարների հաղթանակը՝ իր երեք քայլով. ներհայաստանյան հաշտեցում, խաղի և համակեցության նոր կանոններ, անվտանգության և զարգացման միասնական աշխատանքային օրակարգ։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»


ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

11:14

Գյումրիում տուն է այրվել

Գյումրիում տուն է այրվել

10:43

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների խանութում

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների...

10:19

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների համար. ԲՏԱ նախարարությունը կմասնակցի հերթական ցուցահանդեսին

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների...

17:02

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

16:38

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի» անդամակցությունից

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի»...

16:18

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ...

16:07

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

16:02

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ կլինեն

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ...

15:59

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

15:47

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը. հայտարարություն

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը....

15:37

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

15:18

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ Սամսոնյանի 15-օրյա հացադուլի մասին

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ...

14:23

ՀԷՑ-ի շուրջ ներդրումային վեճով արտակարգ արբիտրի որոշումը ճանաչվել է պարտադիր

ՀԷՑ-ի շուրջ ներդրումային վեճով արտակարգ արբիտրի որոշումը ճանաչվել է...

14:09

Իշխանությունների լկտի և զոռբա պահվածքի հերթական օրինակը. ԸՕ-ի նախագծով ցանկանում են վերահսկելի դարձնել դիտորդական դաշտը. Մինասյան

Իշխանությունների լկտի և զոռբա պահվածքի հերթական օրինակը. ԸՕ-ի նախագծով ցանկանում են վերահսկելի...

13:45

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է...

13:25

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է...

13:25

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01