Instagram-ը ջնջել է հարյուրավոր պոռնոդերասանների, պոռնոդերասանուհիների եւ սեքս-ինդուստրիայի աշխատողների հաշիվները՝ չնայած նրան, որ նրանք այնտեղ անկեղծ լուսանկարներ եւ տեսանյութեր չէին տեղադրում։ Նրանցից ոմանք վրդովվել են այդ որոշումից։ Հաշիվների փակումը շարունակվում է արդեն մեկ տարի, եւ սեքս-ինդուստրիայի ակտիվիստները փորձում են հասնել արդարության ու վերադարձնել իրենց էջերը հանրահայտ հարթակում։ «Ես կարող էի Instagram-ում որպես Շերոն Սթոուն հաշիվ ունենալ։ Սակայն եթե ես դա անեմ, ինձ կհեռացնեն»,- իր վրդովմունքն է հայտնում Պոռնոդերասանների միավորման (Adult Performers Actors Guild) նախագահ Ալանա Էվանսը, որը պայքարում է այդ սոցցանցից օգտվելու պոռնոինդուստրիայի աշխատողների իրավունքների համար, հայտնում է BBC-ն։ Էվանսի կողմից ղեկավարվող ակտիվիստների խումբը կազմել է 1300 դերասանների ցանկը, որոնց էջերը փակվել են կանոնները խախտելու համար, թեեւ նրանք այնտեղ մերկ լուսնկարներ կամ սեքսի պատկերներ չեն տեղադրել։ «Նրանք խտրականորեն են վերաբերվում մեր հանդեպ, քանի որ նրանց դուր չի գալիս մեր մասնագիտությունը»,- համոզված է Ալանա Էվանսը։ Արշավը հանգեցրել է նրան, որ հունիսին կազմկոմիտեն հանդիպել էր Instagram-ի ներկայացուցիչների հետ, որից հետո սոցցանցը ստեղծողները հեռացված հաշիվների վերականգնման համար նոր սխեմա էին ստեղծել։ Սակայն Instagram-ում պոռնոդերասանների հետապնդումները շարունակվում էին։ Ակտիվիստներն ասում են, որ 2018թ․ վերջին ցանցում հայտնվել է օգտատեր, որը սկսել է նպատակաուղղված գտնել պոռնոդերասանների հաշիվները սոցցանցերում եւ բողոքել դրանցից մոդերատորներին։ Հաճախ բողոքներն ուղեկցվել են վիրավորող հաղորդագրություններով։ Omid անվան տակ թաքնված անհայտ հետապնդողը հայտարարում է, թե ինքը հասել է նրան, որ հարյուրավոր հաշիվներ են հեռացվել։
21:48
20:31
20:03
19:22
19:11
18:22
18:03
16:09
15:59
15:57
15:09
14:24
14:04
12:16
11:48
11:37
11:22
11:09
10:47
10:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03