ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, Պիրոգովի համալսարանի բժշկակենսաբանական ֆակուլտետի բժշկական նանոբիոտեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, ԵՊԲՀ պատվավոր դոկտոր Վլադիմիր Չեխոնինին, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մոսկվայի Սեչենովի անվան 1-ին բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մակացարիային և Եվրոպական նեյրովիրաբուժական ասոցացիայի նախագահ, շվեյցարացի հայտնի նեյրովիրաբույժ Քարլ Լոթար Շելերին: Համալսարանից հայտնում են, որ աշխատանքային հանդիպման ընթացքում ռեկտոր Արմեն Մուրադյանն անդրադարձել է բժշկական կրթության ծրագրերին, գործընկերներին ծանոթացրել է առողջապահական համակարգին վերաբերող հարցերին: «ԵՊԲՀ կատարած այցով ևս մեկ անգամ մեզ խրախուսում եք ներգրավվել միջազգայնացման գործընթացին և ձգտել դեպի միջազգային հարթակներ»,- ընդգծեց ռեկտորը: Կարևորելով համագործակցության հնարավորությունները արտասահմանցի գործընկերների հետ՝ Արմեն Մուրադյանն ասել է, որ բուհի կրթական ծրագրերն ուղղված են բժշկական կրթության բարելավմանը, որպեսզի ԵՊԲՀ ուսանողները կարողանան սովորելով նաև այլ երկներում և ձեռք բերած փորձով հնարավորություն ունենան աշխատել աշխարհի ցանկացած երկրում, սակայն ընտրեն հայրենիքը: «Մենք ցանկանում ենք լինել բաց համալսարան՝ ներգրավվելով այցելու պրոֆեսորների աշխարհի տարբեր երկրներից, ինչը հնարավորություն կտա նրանց հետ համագործակցության շրջանակում իրականացնել փոխանակման ծրագրեր մեր ուսանողների համար»,-կարևորել է ռեկտորը՝ ավելացնելով, որ 100-ամյա պատմություն ունեցող բուհը փորձում է լինել կրթական գործընթացների կիզակետում և շարունակում է կարևորել կոմունիկացիոն զարգացումը և այցելու պրոֆեսորների ներդրած ջանքերը՝ Հայաստանում բժշկական կրթության զարգացման գործում: Հանդիպման ընթացքում Վլադիմիր Չեխոնինը և Քարլ Լոթար Շելերը ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի հետ քննարկել են Հայաստանում նեյրովիրաբուժության զարգացման հեռանկարները, ինչպես նաև անդրադարձել են Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնին վերաբերող հարցերին: Ըստ աղբյուրի, անդրադարձ է կատարվեց նաև առողջապահական համակարգի խնդիրներին: Նշվել է, որ չնայած Հայաստանում կատարվում են տարբեր բարդ վիրահատություններ, սակայն խնդիր կա բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը: «Այս խնդիրներն ավելի հաճախ վերաբերում են առողջապահական համակարգին, քան բժշկական կրթությանը»,-ասված է ԵՊԲՀ տարածած հաղորդագրության մեջ։
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01