Մոլորակի ամենասեքսուալ կանանցից մեկը համարվող հայտնի երգչուհի, դերասանուհի, պարուհի և պրոդյուսեր Ջենիֆեր Լոպեսը Los Angeles Times-ի հետ զրույցում հայտնել է, որ երկրպագուների հետ սիրալիր լինելու պատասխանատվություն է զգում:
Երգչուհու խոսքով, թեև երբեմն իսկապես հոգնեցուցիչ է հարյուրավոր ինքնագրեր տալն ու լուսանկարվելը, միևնույն է, նա միշտ փորձում է սիրալիր լինել իր երկրպագուների հետ և չհիասթափեցնել նրանց, որովհետև, գուցե իր հետ հանդիպումը երկրպագուի հետ միակ հնարավորությունը լինի:
«Ես պարզապես փորձում եմ մտքումս արթուն պահել այն գիտակցումը, որ ես պատասխանատվություն ունեմ, և գուցե այդ մարդն այլևս ինձ հանդիպելու հնարավորություն չունենա»,- հայտնել է երգչուհին:
Զրույցին ներկա հանրահայտ դերասանուհի Շարլիզ Թերոնի այն հարցին, թե ինչպես կարելի է «լավ ու օրինակելի հանրային մարդ լինել», Լոպեսը պատասխանել է, որ փորձում է հավատարիմ մնալ իր «եսին» և լինել որքան հնարավոր է անկեղծ:
«Ըստ իս՝ ես օրինակելի աստղ եմ, քանզի մշտապես փորձում եմ ճիշտ քայլեր անել և միևնույն ժամանակ հավատարիմ մնալ իմ եսին»,- ասել է նա:
Լոպեսը, որն այս տարի կոլումբացի երգչուհի Շակիրայի հետ հանդես կգա ամերիկյան սուպերգավաթի ամենամասշտաբային շոուին, հարցազրույցի ընթացքում նաև խոստովանել է, որ փոքր-ինչ «լարված» է ելույթի կապակցությամբ:
«Սակայն ելույթից առաջ, այն պահին, երբ պատրաստվում եմ բեմ բարձրանալ, նայում եմ հանդիսատեսին և ներսումս ամեն ինչ հանդարտվում է»,- ասել է Լոպեսը:


:max_bytes(150000):strip_icc()/jennifer-lopez-rbg-advice-f96ff45513f24f77a7d0f2b8bb190ef6.jpg)
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44