ARM | RUS |

13 գործուղում և ավելի քան 10,5 մլն դրամ պետական միջոցներից Աննա Հակոբյանի վարսահարդարին. ուշագրավ բացահայտումներ․ Antifake.am

27.11.19 | 17:36

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ամենասկանդալային իրադարձություններից մեկը Աննա Հակոբյանի վարսահարդարի՝ Սոֆյա Նավասարդյանի նշանակումն էր Նիկոլ Փաշինյանի օգնականի պաշտոնում՝ 2018թ. սեպտեմբերի 6-ի որոշմամբ։ Նշանակման նպատակն այն էր, որ առավել հարմար լինի նրան տանել պաշտոնական ճամփորդությունների, որտեղ նա պետք է զբաղվեր վարչապետի տիկնոջ վարսերի խնամքով:

Այս հարցի կապակցությամբ մեկնաբանություն էր տվել այդ ժամանակ վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը՝ հաստատելով, որ Սոֆյա Նավասարդյանը եղել է Աննա Հակոբյանի ոճաբանը, և նշելով, որ Նավասարդյանը զբաղվել և շարունակելու է զբաղվել նույն գործով, ինչ առաջ` այժմ արդեն լինելով վարչապետի օգնական: «Ոչինչ չի փոխվել, ուղղակի նա նույն աշխատանքն անելու է օգնականի կարգավիճակով»,- հավելել էր խոսնակը:

Բարձրացված աղմուկից կարճ ժամանակ անց Սոֆյա Նավասարդյանին վարչապետի օգնական նշանակելու մասին որոշումը հեռացվել էր կառավարության պաշտոնական կայքից, իսկ անունը՝ կայքի «Աշխատակազմ» բաժնից։ Խնդիրն այն է, որ վարչապետի օգնականի համար նախատեսված գործառույթների մեջ սահմանված չէ ոճաբանի (վարսահարդարի) գործառույթների իրականացումը, ուստի՝ Սոֆյա Նավասարդյանի նշանակումն այդպիսի գործառույթներ իրականացնելու համար օրինական չէր։

Աննա Հակոբյանի և Սոֆյա Նավասարդյանի շուրջ աղմուկը սրանով չսահմանափակվեց։ Հաջորդիվ տեղեկություններ տարածվեցին, որ Սոֆյա Նավասարդյանը Աննա Հակոբյանի հետ մեկնում է օտարերկրյա գործողումների՝ վերջինիս վարսերը հարդարելու համար, ինչի համար, բնականաբար, պետական բյուջեից ծախսվում են մեծ գումարներ։

Այս և այլ հարցերի կապակցությամբ AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին՝ տեղեկություններ հայցելով Սոֆյա Նավասարդյանի մասին։

Հարցման պատասխանը և դրան կից փաստաթղթերը բացահայտեցին մի շարք անակնկալներ, որոնք ներկայացնում ենք ստորև։

Սոֆյա Նավասարդյանի՝ վարչապետի օգնականի պաշտոնում նշանակման որոշումը հօդս է ցնդել

Ինչպես արդեն նշեցինք, Սոֆյա Նավասարդյանի մասին հանրությունը իմացավ, երբ վերջինս նշանակվեց վարչապետի օգնականի պաշտոնում։ Մինչդեռ մեզ տրամադրված հարցման պատասխանում Սոֆյա Նավասարդյանի՝ վարչապետի օգնականի պաշտոնում նշանակման մասին որևէ բան գրված չէ։

Դեռ ավելին, պարզվում է, որ Սոֆյա Նավասարդյանը վարչապետի աշխատակազմում պաշտոն է զբաղեցրել դեռևս 2018 թվականի հուլիսի 4-ից՝ ընդունվելով վարչապետի աշխատակազմում՝ որպես արարողակարգի բաժնի արարողակարգային միջոցառումների սպասարկող։

Իսկ արդեն աղմկահարույց դեպքերից հետո՝ 2018 թ. սեպտեմբերի 20-ին, համաձայն հարցման պատասխանի` Սոֆյա Նավասարդյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի հրամանով ազատվել է նախորդ պաշտոնից և նշանակվել այլ պաշտոնի՝ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող։

Այսպիսով՝ անհասկանալի է մնում, թե ու՞ր անհետացավ 2018թ. սեպտեմբերի 6-ին Նավասարդյանին վարչապետի օգնականի պաշտոնում նշանակելու մասին որոշումը, ինչպե՞ս Նավասարդյանը, առանց վարչապետի օգնականի պաշտոնից ազատվելու, 2018 թ. սեպտեմբերի 20-ին նշանակվեց այլ պաշտոնում, և ու՞ր մնացին այս ամենի վերաբերյալ վարչապետի այն ժամանակվա մամլո խոսնակ Արման Եղոյանի պարզաբանումները։ Սա նվազագույնը խոսում է վարչապետի աշխատակազմում տեղի ունեցած ապօրինության, ավելի հստակ՝ պաշտոնեական կեղծիքի մասին, որի «հետքերը» մինչ օրս փորձում են վերացնել։

Հարցման պատասխանից տեղեկանում ենք նաև, որ Սոֆյա Նավասարդյանը 2019 թ. հուլիսի 10-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ 1 տարի աշխատելով վարչապետի աշխատակազմում։

Վարսահարդարի ցոփ ու շվայտ 1 տարվա կյանքը վարչապետի աշխատակազմում

Մենք տեղեկություններ էինք հայցել Սոֆյա Նավասարդյանի աշխատավարձի, պարգևավճարների, գործուղումների ու դրանց ճանապարհածախսի, գիշերավարձի, օրապահիկի չափի մասին։

Այսպես, Սոֆյա Նավասարդյանի զբաղեցրած պաշտոնի պաշտոնային դրույքաչափը եղել է 314,165 ՀՀ դրամ, այսինքն Նավասարդյանի 1 տարվա աշխատավարձը կազմել է 3,769,980 ՀՀ դրամ։

Բացի աշխատավարձից, մինչև աշխատանքից ազատվելը Սոֆյա Նավասարդյանը ստացել է 1,285,986 ՀՀ դրամ պարգևավճար։

Պաշտոնավարման 1 տարվա ընթացքում Նավասարդյանը 13 անգամ մեկնել է գործուղման, որի համար նրան պետական բյուջեից հատկացվել է 5,499,209 ՀՀ դրամ։

Այսպիսով՝ 1 տարվա ընթացքում Աննա Հակոբյանի վարսահարդարը պետական բյուջեի վրա արժեցել է 10,555,175 ՀՀ դրամ (ավելի քան 22,000 ԱՄՆ դոլար)։



Սոֆյա Նավասարդյանը եղել է Աննա Հակոբյանի ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ վարսահարդարն անգամ օտար պետություններում, իսկ վարչապետի աշխատակազմը որոշ դեպքերում օրենքի խախտման գնով ապահովել է դա

Ինչպես արդեն նշեցինք, Սոֆյա Նավասարդյանը իր պաշտոնավարման 1 տարվա ընթացքում 13 անգամ մեկնել է արտասահմանյան գործուղման։ Դրանցից 6-ը եղել է վարչապետի որոշմամբ՝ կառավարական պատվիրակության կազմում, իսկ 7-ը Վարչապետի աշխատակազմի ղեկավարի հրամանով՝ տարբեր նպատակներով կամ առանց նպատակի սահմանման։

Սոֆյա Նավասարդյանի գործուղումների պատմության ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նա արտասահմանյան գործուղումների է եղել բոլոր այն դեպքերում, երբ Աննա Հակոբյանը ևս եղել է արտասահմանում, զարմանալիորեն անգամ այն դեպքերում, երբ Աննա Հակոբյանը ոչ թե ներգրավված է եղել կառավարական պատվիրակության կազմում և ուղեկցել ՀՀ վարչապետին, այլ երբ օրինակ «Իմ քայլը» կամ «Ժպիտների քաղաք» հիմնադրամների գործունեության շրջանակներում գտնվել է արտերկրում։ Այսպես.

Սոֆյա Նավասարդյանը ՀՀ կառավարական պատվիրակության կազմում ՀՀ վարչապետի որոշումներով գործուղվել է`

2018 թ. հոկտեմբերի 4-6-ը` Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) (հատկացված գումարը` 1 217,511 դրամ),

2018 թ. հոկտեմբերի 20-21-ը՝ Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ) (հատկացված գումարը` 1,209,950 դրամ),

2018 թ. նոյեմբերի 10-11-ը՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) (հատկացված գումարը` 145,675 դրամ),

2019թ. հունվարի 30-ից մինչև փետրվարի 1-ը` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Քյոլն և Բեռլին) (հատկացված գումարը` 1,558,862 դրամ)։

2019թ. փետրվարի 27-28-ը` Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) (հատկացված գումարի չափը` 75,417 դրամ)։

2019 թ. մայիսի 12-ին՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն (Լյուքսեմբուրգ), մայիսի 13-ին՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել), իսկ մայիսի 14-ից 16 ը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) (հատկացված գումարը՝ 278,835 դրամ):

Վերը նշված բոլոր դեպքերում ՀՀ կառավարական պատվիրակության հետ այդ երկրներ է մեկնել նաև Աննա Հակոբյանը։

Սակայն, ինչպես արդեն նշեցինք, Սոֆյա Նավասարդյանը, բացի կառավարական պատվիրակության կազմով արտասահման գործուղվելուց, ունեցել է ևս 7 գործուղում Վարչապետի աշխատակազմի ղեկավարի հրամաններով, և զարմանալիորեն այդ բոլոր գործուղումները «համընկել» են Աննա Հակոբյանի՝ արտասահմանում գտնվելու ժամանակահատվածների հետ։ Այսպես՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի հրամաններով Սոֆյա Նավասարդյանը գործուղվել է.

2018թ. հուլիսի 23-25-ը՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) (hատկացված գումարը՝ 267.224 դրամ): Գործուղման նպատակը՝ փորձի փոխանակում։
Նույն ժամանակահատվածում Աննա Հակոբյանը գտնվել է ՌԴ-ում՝ Մոսկվայում, այցելել Պետական Տրետյակովյան պատկերասրահ, հանդիպել ռուսատանյան տարբեր ոլորտների մի շարք կին գործիչների հետ, տվել «Կանայք հանուն խաղաղության» արշավի մեկնարկը, այցելել Մոսկվայի Մեծ թատրոն՝ ունկնդրելու «Գայանե» բալետը, հարցազրույց տվել «Экспресс Газета»-ին։

2018թ. սեպտեմբերի 19-22-ը` Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) (hատկացված գումարը՝ 398.982 դրամ)։ Այս գործուղման հրամանում գործուղման նպատակը չի նշվում։
Նույն ժամանակահատվածում ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում է գտնվել Աննա Հակոբյանը՝ մասնակցելու Կանանց երկրորդ եվրասիական ֆորումին և հանդես եկել ելույթով։

2018թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը՝ Մալայզիա (Կուալա Լումպուր) (hատկացված գումարը՝ 523.184 դրամ)։ Գործուղման նպատակը կրկին նշված չէ։
Նույն ժամանակահատվածում Մալայզիայի Կուալա Լումպուրում է գտնվել Աննա Հակոբյանը, որպես «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ մասնակցելու Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովին, որտեղ գագաթնաժողովի բացմանը հանդես է եկել ելույթով։

2018թ. դեկտեմբերի 12-17-ը` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) (հատկացված գումարը՝ 1,064,591 դրամ)։

Որպես գործուղման նպատակ սահմանվել է «աշխատանքային անհրաժեշտությունը»։
Նույն ժամանակահատվածում Շվեյցարիայի Ժնև քաղաքում է եղել Աննա Հակոբյանը։ Մասնավորապես, վերջինիս այցը սկսվել է դեկտեմբերի 12-ին Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցի այցելությամբ, որին հաջորդել է Ժնևի հայկական կենտրոնում նրա հանդիպումը հայ համայնքի հարյուրից ավելի ներկայացուցիչների հետ:

Առանձնակի ուշադրության է արժանի Սոֆյա Նավասարդյանի գործուղումը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) նոյեմբերի 11-13 ժամանակահատվածում, որի վերաբերյալ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հրամանը կազմվել է գործուղումից 40 օր անց։ Այսինքն, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «20» դեկտեմբերի 2018թ. N1147-Ա հրամանով հրամայել է Սոֆյա Նավասարդյանին 2018թ. նոյեմբերի 11-13-ը գործուղել ՌԴ (Մոսկվա), ինչը պաշտոնեական կեղծիք է և կասկածի տակ է դնում Սոֆյա Նավասարդյանի մյուս գործուղումների հրամանների օրինականությունը։ Այս գործուղման համար էլ նրան հատկացվել է 312,196 ՀՀ դրամ։



Նույն ժամանակահատվածում Մոսկվայում է գտնվել Աննա Հակոբյանը, որտեղ մասնակցել է ՀՀ դեսպանությունում կազմակերպված մի քանի պաշտոնական հանդիպումների Ռուսաստանում հավատարմագրված մի շարք դեսպանների տիկնանց, գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։ Մոսկվայում Աննա Հակոբյանն այցելել է նաև դերասան, ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին։

2019 թ. ապրիլի 1-15-ը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն, Բոստոն, Լոս Անգելես, Մեմֆիս, Նյու Յորք) (հատկացված գումարի չափը՝ 1,853,953 դրամ): Գործուղման նպատակը սահմանվել է «աշխատանքային անհրաժեշտությունը»։
Նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ում է գտնվել Աննա Հակոբյանը։ Հանդիպել է Հարվարդի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարաններում սովորող հայ ուսանողների հետ, համայնքային հանդիպումներ է ունեցել Բոսթոնում, Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետի հետ քննարկել է համագործակցության հարցեր, հանդիպումներ է ունեցել Լոս Անջելեսի հայ համայնքի հետ, այցելել է Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոց, հանդիպել է Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչներին։

2019թ. մայիսի 23-25-ը` Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) (հատկացված գումարը` 84,847 ՀՀ դրամ)։ Գործուղման նպատակը կրկին նշված չէ:
Աննա Հակոբյանը ևս նշված ժամանակահատվածում գտնվել է Ղազախստանում և հանդիպել Ալմաթիի հայ համայնքի հետ։

Ուսումնասիրեցինք նաև ՀՀ կառավարական պատվիրակությունների այն գործողումները, որոնց կազմում չի եղել Աննա Հակոբյանը։ Զարմանալիորեն բոլոր այն դեպքերում, երբ Աննա Հակոբյանը չի եղել Կառավարական պատվիրակությունների կազմում, Սոֆյա Նավասարդյանը ևս չի եղել պատվիրակության կազմում։ Այսպես.

Ֆրանսիա, Բելառուս, Ավստրիա, Ռուսաստան, Ղազախստան գործուղված կառավարական պատվիրակությունների կազմում Աննա Հակոբյանը չի եղել, ուստի՝ չի եղել նաև Սոֆյա Նավասարդյանը։

Փաստորեն, վերոգրյալից կարող ենք միանշանակորեն պնդել, որ բոլոր այն դեպքերում, երբ Աննա Հակոբյանը պլանավորել է մեկնել երկրից դուրս, վարչապետի աշխատակազմը Սոֆյա Նավասարդյանի համար գործուղում է «դասավորել»՝ մի դեպքում գործուղման նպատակ սահմանելով «փորձի փոխանակումը», մեկ այլ դեպքում՝ «աշխատանքային անհրաժեշտությունը», կամ էլ առանց գործուղման նպատակի սահմանման, և որոշ դեպքերում օրենքի կոպտագույն խախտումներով պետական միջոցների հաշվին ապահովել Աննա Հակոբյանի վարսահարդարի անձնական ծառայությունների մատուցումը նրան տարբեր երկրներում։

Հետևաբար, միանշանակ է դառնում այն, որ Սոֆյա Նավասարդյանը ի սկզբանե վարչապետի աշխատակազմ է ընդունվել անձամբ Աննա Հակոբյանին ծառայություններ մատուցելու համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

11:14

Գյումրիում տուն է այրվել

Գյումրիում տուն է այրվել

10:43

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների խանութում

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների...

10:19

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների համար. ԲՏԱ նախարարությունը կմասնակցի հերթական ցուցահանդեսին

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների...

17:02

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

16:38

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի» անդամակցությունից

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի»...

16:18

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ...

16:07

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

16:02

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ կլինեն

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ...

15:59

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

15:47

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը. հայտարարություն

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը....

15:37

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

15:18

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ Սամսոնյանի 15-օրյա հացադուլի մասին

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ...

14:23

ՀԷՑ-ի շուրջ ներդրումային վեճով արտակարգ արբիտրի որոշումը ճանաչվել է պարտադիր

ՀԷՑ-ի շուրջ ներդրումային վեճով արտակարգ արբիտրի որոշումը ճանաչվել է...

14:09

Իշխանությունների լկտի և զոռբա պահվածքի հերթական օրինակը. ԸՕ-ի նախագծով ցանկանում են վերահսկելի դարձնել դիտորդական դաշտը. Մինասյան

Իշխանությունների լկտի և զոռբա պահվածքի հերթական օրինակը. ԸՕ-ի նախագծով ցանկանում են վերահսկելի...

13:45

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է...

13:25

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է...

13:25

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01