Պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող հրետանային ստորաբաժանումները մարտական բարձր պատրաստվածությամբ ու նվիրվածությամբ են կատարում հայրենիքի պաշտպանության առաքելությունը:
Հանրապետության հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող հրետանային մարտկոցի հրամանատար, կապիտան Գևորգ Նիկողոսյանի խոսքով` կրակային դիրքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում անձնակազմի մարտական պատրաստության գործընթացին: «Ենթակաների հետ և զորամասի մշտական տեղակայման վայրում, և մարտական կրակային դիրքերում մշտապես անցկացվում են պարապմունքներ: Մեր ստորաբաժանումները մշտապես գտնվում են մարտունակ վիճակում և պատրաստ են կյանքի կոչել ցանկացած մարտական առաջադրանք,- համոզված է կապիտան Նիկողոսյանը:- Ուրախությամբ պետք է նշեմ նաև, որ զինվորների բարոյահոգեբանական վիճակը բարձր մակարդակի վրա է, նրանք վստահ են իրենց գիտելիքների և ունակությունների վրա: Հայրենիքի պաշտպանության համար բոլորն էլ պատրաստ են…»:
Խոսելով իրենց պատրաստության մակարդակից` կրտսեր սերժանտ Արմեն Մկրտչյանն էլ ասաց. «Բոլորս շատ լավ գիտակցում ենք, որ հակառակորդի ոտնձգությունները զսպելու և արժանի հակահարված հասցնելու համար առաջին հերթին պետք է տիրապետել մասնագիտությանը: Ուստի մշտապես կազմակերպվում են պարապմունքներ: Վստահաբար կարող եմ ասել, որ ամեն րոպե պատրաստ ենք արժանապատվորեն կատարել մարտական առաջադրանքները»:
«Բոլորիս տրամադրությունը բարձր է, քանի որ ապահովում ենք հայ ժողովրդի անվտանգությունը, և ուզում եմ վստահեցնել, որ ցանկացած պահի պատրաստ ենք հրետանային դիպուկ կրակով աջակցել առաջնագծի մեր զինակից ընկերներին: Համոզված եղեք, որ հակառակորդը կզղջա, եթե դիմի նախահարձակ գործողությունների»,- հավելեց շարքային Ստեփան Թևոսյանը:
Հետևելով հրետանային մարտկոցի կրակային դիրքում իրականացրած ծառայության ընթացքին` մեկ անգամ ևս համոզվեցինք, որ ինչպես ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ այսօր Պաշտպանության բանակի հրետանային ստորաբաժանումներն ունակ և պատրաստ են ճնշելու հակառակորդի ցանկացած սադրանք և նախահարձակ գործողություն:
ԴԱՎԻԹ ԱՎԱՆԵՍՅԱՆ
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15