Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդն առաջիկա 18 ամիսների ընթացքում կարող է հրաժարվել գահից՝ հօգուտ իր ավագ որդի Չարլզի: Այդ մասին գրում է The Sun պարբերականը՝ հղում անելով թագավորական ընտանիքին մոտ աղբյուրների: Արքայազն Չարլզն իր ողջ կյանքի ընթացքում անհամբերությամբ սպասել է միապետի գահին տիրանալու բաղձալի պահին, սակայն հիմա՝ 71 տարեկան հասակում, արքայազնն առավել քան պատրաստակամ է և այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում, գրում է News.com.au-ն: Թագավորական ընտանիքին մոտ աղբյուրը չորեքշաբթի The Sun պարբերականին հայտնել է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ քննարկվում է արքայազն Չարլզի գահին անցնելու հարցը: «Վերջերս արքայազն Էնդրյուի և (մանկապղծության համար մեղադրված) Ջեֆրի Էփշթեյնի շուրջ ծագած սկանդալն արքայազն Չարլզին հնարավորություն ընձեռեց ապացուցելու, որ կարող է ստանձնել Մեծ Բրիտանիայի միապետի պաշտոնը»,- գրում է աղբյուրը և հավելում, որ Չարլզը վերջին շրջանում վճռական և խելամիտ է գործել: Նշվում է, որ հենց նա է ճնշում գործադրել եղբոր՝ Էնդրյուի վրա, որպեսզի նա իր թագավորական պարտականությունները վայր դնի: The Sun պարբերականը հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի 93-ամյա թագուհի Էլիզաբեթ 2-րդը մոտենում է այն տարիքին, երբ արքայազն Ֆիլիպը վայր դրեց իր պարտականությունները՝ կատակելով, որ այդ տարիքում հազիվ է կարողանում ոտքի վրա մնալ:
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15