Թուրքիան մտադիր է մինչեւ 2020 թվականի ապրիլ կարգավորել ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները Անկարայի կողմից ռուսական զենիթահրթիռային Ս-400 համալիրներ գնելու եւ շահագործելու հետ կապված։ Այս մասին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ասել է երեքշաբթի լրագրողներին, որոնք նրան ուղեկցում էին Կատար ուղեւորվելիս, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Աշխատանքը կտեւի մինչեւ (2020 թվականի) ապրիլ, եւ այն կվարեն մեր երկրների պաշտպանության ու արտաքին գործերի նախարարները։ Պետք է պարզել, թե ինչ արդյունքների կարող ենք հանգել։ Դա ՆԱՏՕ-ի հետ կապված հարց է։ Խոսքն այն մասին չէ, որ չօգտագործենք (Ս-400-ները), բայց կան քայլեր, որոնք պետք է անել ՆԱՏՕ կանոնների շրջանակում»,- նախագահին մեջբերում է Haberturk հեռուստաալիքը։ Այսպիսով, Էրդողանը մեկնաբանել է Ս-400-ներից հրաժարվելու հեռանկարի մասին հարցը՝ ԱՄՆ մի շարք քաղաքական գործիչների քննադատությունից ելնելով, որոնք կտրականապես անթույլատրելի են համարում հանրապետությունում համալիրների գործարկումը։ Թուրքիայի նախագահը նշել է, որ վերջերս ԱՄՆ կատարած այցի ընթացքում ընդունվել է որոշում թուրք-ամերիկյան աշխատանքային խումբ ստեղծելու մասին՝ Անկարայի կողմից ռուսական Ս-400 ԶՀՀ օգտագործման հարցերի կարգավորման համար։ Նա այս ձեւաչափով Ս-400-ների հարցի քննարկման պայմանավորվածությունը համարել է ԱՄՆ-ում նոյեմբերի 13-ին «բանակցությունների ամենադրական արդյունքը»։ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը իր հերթին ողջունել է ԱՄՆ եւ Թուրքիայի որոշումը՝ քննարկել Ս-400-ների խնդիրը։ Նա, սակայն, նշել է, որ ՆԱՏՕ-ն անհանգիստ է, քանի որ «այդ համակարգերը բավարար համատեղելի չեն ՆԱՏՕ ՀՕՊ հնարավորությունների հետ եւ պոտենցիալ սպառնալիք են կրում դաշինքի երկրների ռազմական ավիացիայի համար»։ Ինչպես նոյեմբերի 19-ին հայտարարեց Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը, Թուրքիան մտադիր է Ս-400-ներն օգտագործել որպես ինքնուրույն համալիրներ եւ չինտեգրել դրանք ՆԱՏՕ համակարգում։
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
19:40
19:25
18:47
18:39
18:22
18:04
16:59
16:43
16:24 26.06.25
20:45 26.06.25
12:53 27.06.25
11:15 27.06.25
23:45 26.06.25
12:49 27.06.25
12:36 27.06.25
20:19 26.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03