Չինաստանը Հեբեյ հյուսիսային նահանգում հաջողությամբ ավարտել է Մարսի վրա հետախուզական առաքելության կատարման վայրէջքային սարքի փորձարկումները եկող տարի ակնկալվող անօդաչու թռիչքից առաջ, տեղեկացնում է Reuters-ը։ Չինաստանի Ազգային տիեզերական վարչության ղեկավար Չժան Քեցզյանը հինգշաբթի ասել է, որ Չինաստանը պատրաստվում է Մարս առաքելություն ուղարկել 2020 թվականին։ Տիեզերք ճանապարհորդությունը կտեւի մոտ յոթ ամիս, իսկ վայրէջքը՝ յոթ րոպե, նշել է նա։ Փորձարկումը տեղի է ունեցել Հուայլայ վայրէջքային հարթակում, Պեկինից հյուսիս-արեւմուտք։ Չինաստանը ստեղծել է Long հզոր հրթիռը մարտի 5-ին՝ Մարսի վրա 2020 թվականին տիեզերանավ հասցնելու համար։ Այդ հրթիռը նախատեսված է նաեւ Լուսնի վրա Chang'e-5 տիեզերանավը հասցնելու համար 2019-ի վերջին կամ եկող տարեսկզբին՝ Լուսնից նմուշներ ստանալու համար։ Chang'e-4-ը հաջողությամբ վայրէջք է կատարել Լուսնի հակառակ կողմում այս տարվա հունվարին, ինչը չինական տիեզերական ծրագրի առաջին պատմական եւ մեծ ձեռքբերումն էր։ Չինաստանն ակնկալում է մոդուլային տիեզերակայանի կառուցումն ավարտել մոտավորապես 2022 թվականին։ 2003-ին Չինաստանը դարձավ երրորդ երկիրը, որը տիեզերք մարդ ուղարկեց սեփական հրթիռով նախկին Խորհրդային Միությունից եւ Միացյալ Նահանգներից հետո։ Այդ ժամանակվանից երկիրը սրընթաց հասնում է Ռուսաստանին եւ Միացյալ Նահանգներին եւ մինչեւ 2030 թվականը կարող է դառնալ գլխավոր տիեզերական տերությունը։
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01