Ջավադն ամբողջ կյանքն անց է կացրել Իրաքի հյուսիսում գտնվող իր հայրենի գյուղում: Համագյուղացիների հետ միասին նա ինքնապաշտպանության ուժեր էր ձեւավորել՝ Դաեշից պաշտպանվելու համար: Իրենց գյուղի հարեւանությամբ երկու շաբաթ առաջ էր սպանվել Դաեշի առաջնորդը, որից հետո ահաբեկիչները սպառնում են գյուղացիներից վրեժխնդիր լինել: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
«Օրերս հեռախոսազանգ ստացա, անհայտ համարից արաբերեն լեզվով ինձ ասացին՝ դուք սպանել եք «Իսլամական պետության» զինյալին, իսկ արյունը ջրից թանձր է: Ես անհանգիստ եմ ընտանիքիս համար, քանզի այստեղ Փեշմերգայի ուժեր չկան», - նշում է Ջավադ Դավուդին:
Պաշտոնապես այս շրջանը Իրաքի եւ քրդական Փեշմերգայի վերահսկողության տակ է, սակայն գիշերը Դաեշն անսպասելի արշավներ է կատարում, ստիպելով բնակիչներին կրկին լքել տները: ԱՄՆ-ի ուժերի կողմից ահաբեկիչ Աբուբաքր Ալ Բաղդադիին ոչնչացնելուց հետո, Դաեշն ակտիվացել է:
«Դաեշը նախկինում այս շրջանում կար, բայց՝ փոքր թվով: Այժմ նրանց քանակն ավելացել է», - ասում է քրդական ուժերի սպա, մայոր Սիմկո Ալին:
Ականներ ու պայթուցիկներ տեղադրելուց բացի ահաբեկիչները վերսկսել են նաեւ բնակիչների առեւանգումը: Իրաքի տեղական իշխանությունների ներկայացուցիչների խոսքով, նրանք փորձում են ավելի սերտ համագործակցել քրդական ուժերի հետ՝ ահաբեկչական վտանգը ոչնչացնելու նպատակով:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44