Թուրքիայի ԱԳՆ-ն հրապարակել է 2020թ ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, որում ամփոփվում է երկրի արտաքին քաղաքականության 2019 թվականը, ինչպես նաև նշվում են 2020թ.-ի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքները։
Ինչպես հայտնում է Region Monitor-ը, փաստաթղթում անդրադարձ կա նաև Հայաստանին և Հայոց ցեղասպանությանը:
Հայաստանին վերաբերող հատվածը ընդգրկված է Հարավային Կովկաս բաժնում, որտեղ մասնավորապես նշվում է. «Հարավային Կովկասում ամբողջական և համապարփակ կարգավորման մեր նպատակը պահպանվում է: Այս առումով Հայաստանի հետ մեր հարաբերությունները կարգավորելու ցանկությունը չի փոփոխվել: Սակայն Հայաստանի կողմից Ցյուրիխյան արձանագրությունների առկախման, 2015թ. փետրվարին խորհրդարանից հետ կանչելու և 2018թ մարտի 1-ին դրանք առ ոչինչ համարելու հետևանքով գործընթացը ձախողվեց: Հայաստանի՝ մեր երկիրը թիրախավորող պահվածքը անխափան շարունակում է: Գործընթացի վերսկսումը բնականաբար կախված է Հայաստանի քայլերից: Ամեն դեպքում, հնարավոր զարգացումները կարող են մնայուն և շարունակական լինել, եթե Հվ. Կովկասում համապարփակ խաղաղությանն ուղղված հստակ քայլեր արվեն: Հետևաբար, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման համար հիմք ստեղծելու նպատակով ԼՂ խնդրի լուծման ուղղությամբ քայլեր անելն էական է»:
Փաստաղթղթում առանձին գլխով անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: «1915-ի դեպքերը» խորագրով հատվածում նշվել է, որ 2019թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Իտալիայի ներկայացուցիչների պալատը, Պորտուգալիայի խորհրդարանը, ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ը Ֆրանսիայում հիշատակի օր էր հռչակել:
Տեքստում նշվել են ցեղասպանության ժխտողականության թուրքական թեզերը՝շեշտադրելով Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ իրավական դաշտում Թուրքիայի «ձեռքբերումները»՝ նշելով. «Մեր երկիրը վճռական է շարունակելու 1915թ դեպքերի վերաբերյալ իրավական և պատմական ճշմարտությունների վրա հիմնված դիրքիորոշումը և ապագային միտված կառուցողական մոտեցումը: Այս առումով Հայաստանի կողմից ճիշտ մոտեցում կլինի եթե վերջինը Թուրքիայի հետ հարաբերություններում կառուցողական մոտեցում որդեգրի և հրաժարվի մեր երկրի սևացմանն ուղղված քարոզչությունից»։
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44