ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 29-ին կայացավ Փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ընթացող շինարարական աշխատանքների ու առկա խնդիրների մասին: Հանձնարարվեց հստակեցնել շինարարական աշխատանքների վերջնաժամկետները: Ծառայության տնօրենը ևս մեկ անգամ շեշտեց, որ ծառայությունը պետք է իրականացվի Փրկարար ծառայության կանոնագրքի պահանջների հստակ պահպանմամբ: Բարձրացվեց ծառայողական գործունեության օբյեկտիվ գնահատման հարցը: Դեկտեմբերի 7-ին ընդառաջ, որը նշվելու է որպես երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայունության օր, բոլոր մարզերում նախատեսվում են միջոցառումներ: Քննարկվեցին իրականացվող միջոցառումների հետ կապված հարցերը: Փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը տվեց մի շարք հանձնարարականներ ծառայության արդյունավետ կազմակերպման և կարգապահական խնդիրների հետ կապված: Խորհրդակցությունից հետո կայացավ ԱԻՆ ՓԾ տնօրենի ուսումնական խմբի հերթական պարապմունքը, որի ընթացքում ներկայացվեցին մի շարք զեկույցներ: «Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության կիրարկման վերլուծություն. թեմայով զեկույցով հանդես եկավ Բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Տ. Գիդաչյանը, «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը նավթամթերքների բազաներում» թեմայով` ԱԻՆ վետերանների խորհրդի անդամ Ա. Սիմոնյանը, ինչպես նաև` «ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումների ուժերն ու միջոցները հրդեհաշիջման, վթարափրկարարական և կենցաղային կանչերին ներգրավելու կարգի վերաբերյալ» թեմայով` Փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը: Այնուհետ ներկայացվեցին ծառայողական հրատապ խնդիրների վերաբերյալ հաղորդումներ:
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15