ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ․
«Արցախի Հանրապետության ոստիկանության հարգելի ծառայողներ և վետերաններ, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ ոստիկանության օրվա կապակցությամբ:
Ձեզ վստահված` ժողովրդի անվտանգության ու բարօրության, օրենքի և օրինականության, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության, երկրում հասարակական կարգի պահպանման և օրինապահության ամրապնդման կարևորագույն գործառույթն իրականացնում եք արժանապատվորեն և լիարժեք։
Ոստիկանությունում ծառայությունը, ոստիկանի վարքն ու դիմագիծն ուղղակիորեն բխում են, ինչպես ժողովրդի, այնպես էլ երկրի շահերից: Այդ իսկ պատճառով կրում ենք լրացուցիչ պատասխանատվություն և մշտապես գտնվում ենք հասարակության կողքին և ուշադրության կենտրոնում:
Լինելով պետականության պահպանման հենասյուներից մեկը` մենք պետք է հանդիսանանք օրենքին, արդարությանն ու ժողովրդին ծառայելու լավագույն օրինակ, որը մենք ապացուցեցինք նաև Արցախյան ազատագրական պայքարի ընթացքում հայրենիքի պաշտպանության սուրբ գործին մատուցած ազգանվեր ծառայությամբ:
Անընդհատ զարգացող հասարակական հարաբերություններին համընթաց բարեփոխումներ են իրականացվում նաև Արցախի Հանրապետության ոստիկանությունում, որոնք նպատակ են հետապնդում ժողովրդին ներկայանալ որպես կայացած և ամուր պետական կառույց, ապահովել լիարժեք հասարակական անվտանգության մթնոլորտ, ամբողջովին պարզեցնել հասարակությանը մատուցվող ծառայությունները և համակարգի թափանցիկ գործելաոճի շնորհիվ սկզբունքորեն ամրապնդել հասարակություն-ոստիկանություն կապը:
Հարգելի ծառայակիցներ.
Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակելով անցյալի լավագույն ավանդույթները՝ հետևողականորեն ձեռնամուխ է լինում մասնագիտական և բարոյական բարձր արժեհամակարգով օժտված ոստիկանության ձևավորման փառավոր գործին:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Արցախի Հանրապետության ոստիկանության համակարգի բոլոր ծառայողներին, վետերաններին, հաշմանդամներին, Արցախյան ազատամարտում և ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված մեր ծառայակիցների ընտանիքներին, մաղթում եմ քաջառողջություն, անձնական երջանկություն, անսպառ ուժ և նպատակների իրականացում։
Մենք պետք է լինենք սկզբունքային, հավատարիմ մնանք մեր կոչմանն ու երդմանը և բարձր պահենք ոստիկանի ուսադիրի պատիվը»:
10:21
10:17
10:02
19:40
19:25
18:47
18:39
18:22
18:04
16:59
16:43
16:19
16:02
15:41
15:06
14:56
14:43
14:43
14:28
13:50
16:24 26.06.25
20:45 26.06.25
11:15 27.06.25
12:53 27.06.25
23:45 26.06.25
12:03 26.06.25
12:17 26.06.25
12:49 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03