Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Օտարերկրյա եւ սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունելության համար սահմանված են հետեւյալ ժամկետները.
1. նախապատրաստական μաժիններում ուսանելու համար` ս.թ. հուլիսի 7-ից դեկտեմբերի 15-ը ներառյալ,
2. առկա ուսուցմամբ բակալավրիատի (համաձայն ՀՀ կառավարության` 2016թ. ապրիլի 15-ի N 382-Ն որոշման. Հավելված 1, 2016-2017 ուս. տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ,անվճար) ուսանելու համար` ս.թ. հուլիսի 7-ից մինչեւ օգոստոսի 22-ը, բակալավրիատի եւ մագիստրատուրայի կրթական ծրագրերով (առաջին կուրսում) ուսանելու համար` ս.թ. հուլիսի 7-ից հոկտեմμերի 3-ը ներառյալ,
3. հետբուհական (ասպիրանտական) ծրագրով ուսանելու համար` ս.թ. հուլիսի 7-ից դեկտեմμերի 15-ը ներառյալ,
4. հեռակա μաժիններում ուսանելու համար` ս.թ. հուլիսի 7-ից հոկտեմբերի 11-ը ներառյալ,
5. նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար` ս.թ. հուլիսի 7-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ:
Այն ուսումնական հաստատություններում, որտեղ իրենց կանոնադրությամբ, ընդհանուր հիմունքներով դիմորդների համար նախատեսված են ավելի երկար ժամկետներ, դիմումների ընդունումը երկարաձգվում է մինչեւ այդ ժամկետները:Փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն ներկայացվում են.
ա դիմորդի կողմից անձամμ կամ նրա լիազորված անձի կողմից,
բ արձրագույն ուսումնական հաստատության կողմից,
գ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով,
դ փոստով (այդ թվում` էլեկտրոնային փոստով)` ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական հասցեով (հասցե` 0010, Երեւան,Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, էլ.փոստ` [email protected]):
Դիմորդները ներկայացնում են.
1. ՀՀ ԿԳ նախարարի անունով դիմում` համաձայն կցված ձեւի,
2. ՀՀ ԿԳ նախարարության կողմից տրամադրված դիմում-հարցաթերթիկ` համաձայն կցված ձեւի,
3. բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաեւ Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից),
4. անձնագրի պատճեն,
5. սփյուռքահայերի համար` ծննդյան վկայականի պատճեն` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճեն,
6. կրթական աստիճանի վերաμերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված եւ նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաեւ միջազգային վավերացմամբ (ապոստիլ),
7. 3x4 չափի 4 լուսանկար,
8. ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով,
9. հետμուհական մասնագիտական կրթություն ստանալու համար` ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում, հայերենով, ռուսերենով կամ անգլերենով: Սփյուռքահայերի փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում` 13:00-14:00):
Օտարերկրացիների փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր շաμաթվա երեքշաμթի եւ հինգշաμթի օրերը` ժամը 10:00-ից 16:00-ը (ընդմիջում` 13:00-14:00): Հասցեն` ՀՀ, ք.Երեւան, 0010, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, h.315 սենյակ, հեռ. (+374 10) 58-13-91:Փաստաթղթերի ցանկն ու դիմումի ձեւը կարելի է գտնել ԿԳՆ պաշտոնական կայքում:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22