Վերջին տարիներին գյուղատնտեսության ոլորտը նախահանջել է նաև Կապանի տարածաշրջանում: Հողերի զգալի մասը դեգրադացվել են և շատերն այլևս հնարավորություն չունեն զբաղվելու գյուղատնտեսությամբ: Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը panorama.am-ին ներկայացնելով համայնքում ծառացած խնդիրները թվեց մի քանիսը:
Խնդիրներ շատ կան, ինչպես բոլոր համայնքներում, սկսած ճանապարհների անբարեկարգ լինելուց, վերջացրած սոցիալական այլ հարցերով: Սակայն ամենակարևորը համայնքապետը համարեց գյուղապահպանության խնդիրը. «Գյուղերը դատարկվում են, աշխատատեղերի խնդիր ունենք, բացի դրանից կյանքի նկատմամբ հետաքրքրությունն է փոխվել, երիտասարդները ձգտում են քաղաք, չեն ուզում նմալ գյուղերում»:
Փարսյանը նաև տեղեկացրեց, որ որոշ գյուղերում էլ հակառակ պատկերն ունեն՝ բնակիչների թվի ավելացում է եղել: Մասնավորապես վերջին հաշվառման արդյունքներով, որն իրականացվել է Կապան համայնքի 37 գյուղերում , շուրջ 150 -ով ավելացել է:
«Հիմականում այն մի քանի գյուղերում են, որտեղ գյուղատնտեսական նշանակության հողերը դեռ բերք են տալիս և մարդիկ ունեն զբաղվածություն՝ վարուցանք են անում»,- պարզաբանեց համայնքապետը:
Այդուհանդերձ, արտագաղթի խնդիրը համայնքում սուր է և խնդրի մեղման ուղղությամբ փորձում են քայլեր ձեռնարկել: Մասնավորապես, գյուղերում նպաստել գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը:
Գևորգ Փարսյանի խոսքով՝ նախ կան հողեր, որոնք այլևս պիանի չեն մշակության համար և առաջնահերթ խնդիր ունեն պարզելու,թե որքա՞ն պիտանի հող կա համայնքում. «Հողերի գույքագրում ենք իրականացնում, հասկանալու,թե որքան վարելահող, արոտավայր,խոտհարք կան,քանի որ շատ հողեր արդեն դեգրադացված է: Գույքագրումից հետո կփորձենք տեխնիկական մոտեցումներով , գյուղացիներին օգնելով լուծում տալ այդ խնդրին: Փորձում ենք ամեն կերպ զարգացնել գյուղատնտեսությունը: Նշեմ նաև, որ վերագործարկվել է Կապանի պահածոների գործարանը: Վերջերս հանդիպեցի սեփականատերերի հետ, կան հեռահար նպակատներ՝ ընդլայնվելու ցանկություն ունեն: Հիմա մեծ քանակությամբ արտադրանք չեն կարողանում տալ, հենց բերքի բացակայության պատճառով: Սա ևս մեկ պատճառ է գյուղացիներին օգնելու ՝ ակտիվ գյուղատնտեսությամբ զբաղվելու, իսկ բերքը տեղի գործարանին հանձնելու համար»:
Բացի գյուղատնտեսության ոլորտից, Կապան համայնքում փորձ է արվում զարգացնել ձկնաբուծությունն ու ոչխարաբուծությունը: Փարսյանի փոխանցամբ ՝ պիլոտային ծրագրեր են իրականացնում, որի արդյունքում պարզ կլինի մարդիկ ցանկանում են զբաղվել ձնաբուծությամբ ու ոչխարաբուծությամբ, թե ՝ ոչ:
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01