ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Վանաձոր քաղաքում տեղի ունեցած դանակահարության դեպքը: Մեկ անձ ձերբակալվել է: 2019 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20:55-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի թափանցող կտրած-ծակած վնասվածք, լյարդի միջանցիկ վնասվածք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է ընդունվել Վանաձորի քաղաքի 1996թ. ծնված երիտասարդ: Նույն ժամանակ «որովայնի երկու ծակած-կտրած չթափանցող» վնասվածք ախտորոշմամբ բժշկական կենտրոն է ընդունվել նաեւ երիտասարդի հայրը՝ ծնված 1969թ.: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել են հոր եւ որդու հագին եղած հագուստները: Նախաքննությամբ պարզվել է, որ 2019 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Վանաձոր քաղաքի 1996թ. ծնված երիտասարդը, իրեն հայհոյելու համար, դանակով հարվածել է հասակակցին եւ վերջինիս հորը՝ պատճառելով ծանր մարմնական վնաս: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում` 2019թ. դեկտեմբերի 1-ին՝ ժամը 01:50-ին, մեղայականով ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին է ներկայացել Վանաձոր քաղաքի՝ 1996 թվականին ծնված բնակիչը: Վերջինս ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
11:23
11:10
10:56
10:45
10:02
09:52
09:18
09:01
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15