Թուրքական մամուլն անդրադարձել է շվեդական Nordic Monitor կայքի կողմից բացահայտված ծրագրին, որը վկայում էր այն մասին, որ Թուրքիան Հայաստանի դեմ «Altay» ծածկանունով ռազմաօդային հարվածի ծրագիր է մշակել: Շվեդական այս կայքը համակարգվում է ամերիկաբնակ թուրք ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենի համակիր լրագրողների կողմից, իսկ գյուլենական շարժումը Թուրքիայում որակվում է որպես ահաբեկչական: Մասնավորապես, թուրքական veryansintv.com կայքը ծրագրի մանրամասները հրապարակող լրագրողներին անվանել է դավաճաններ, Թուրքիային մատնողներ և պետական շահի դեմ գործողներ: Հատկանշական է, որ աղբյուրը չի հերքում ծրագրի առկայությունը, այլ ընդամենը մեղադրում է այդ ծրագիրը բացահայտողներին՝ մեղադրելով նրանց պետական դավաճանության համար: Աղբյուրն ընդգծում է ծրագիրը հրապարակողների գյուլենական լինելը և անդրադառնում է նաև հայկական ու հունական մամուլի արձագանքներին: Հունական մամուլում, մեկնաբանելով տեղի ունեցած բացահայտումը, կարծիքներ են տարածվում, որ Սիրիայից հետո Թուրքիան հնարավոր է հայացքն ուղղի դեպի Հայաստան: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, շվեդական Nordic Monitor կայքը հրապարակել է գաղտնի նյութեր, որոնք վկայում են Թուրքիայի ռազմական ղեկավարության՝ Հայաստանին հարված հասցնելու ծրագրերի մասին: Ներկայացված նյութերից պարզ է դառնում, որ ծրագրված է եղել «Oğuztürk» կոդային անվամբ ավիահարվածներ հասցնել Հայաստանին: Ամբողջ օպերացիան կոդավորված է եղել «Altay» անվամբ և հաստատվել է 2001 թվականին:
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
11:23
11:10
10:56
10:45
10:02
09:52
09:18
09:01
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15