ԱԱԾ-ում եւ Ոստիկանությունում լուրջ բարեփոխումների անհրաժեշտություն կա, բայց այն պետք է անել այն անձանց միջոցով, որոնք համակարգի ներսից չեն, որպեսզի համակարգին նոր շունչ տրվի: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ մեկնաբանելով, թե ինչու ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենքի նախագիծը բացասական եզրակացություն ստացավ:
«Փորձում ենք գտնել լուծումներ, որոնք առաջինը՝ կլինեին սահմանադրական, երկրորդը ՝ կլինեին այնպիսին, որ չէին խարխլի համակարգը: Մենք բազմիցս քննարկել ենք սա նաեւ Էդմոն Մարուքյանի մասնացությամբ, եւ առաջ եկավ սահմանադրականության հարց, եւ մենք առաջարկեցինք դեմ քվեարկել այս նախագծին, իսկ նախագծի հեղինակն առաջարկեց այն վերադարձնել երկրորդ ընթերցման փուլի առաջարկությունների ներկայացնելու փուլ: Փորձել ենք գտնել լուծումներ, բայց դրանք խնդրահարույց են, քանի որ առաջացնում են խնդիրներ սահամանադրականության հետ, կամ ներքին համերաշխությունը կարող են վերացնել: Եւ դրանից ելնելով, մենք որոշեցինք աշխատանքները շարունակել, եւ կարծում եմ՝ մեզ հետ համակարծիք են ԱԱԾ-ի եւ Ոստիկանության գործընկերներ: Մեզ սիտուատիվ լուծումներ պետք չեն, մեզ պետք են ինստիտուցիոնալ լուծումներ, որ ունենանք եվրոպական, միջազգային չափանիշներին համապատասխանող ԱԱԾ եւ Ոստիկանություն»,- ասաց Վարդանյանը:
Հիշեցնենք, որ օրենքի նախագծով առաջարկվում էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և դրանք համարել քաղաքական պաշտոններ՝ այդ աշխատատեղերում նշանակվող անձանց համար ևս սահմանելով պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:
19:40
19:25
18:47
18:39
18:22
18:04
16:59
16:43
16:19
16:02
15:41
15:06
14:56
14:43
14:43
14:28
13:50
13:38
13:13
12:53
16:24 26.06.25
20:45 26.06.25
11:15 27.06.25
12:53 27.06.25
23:45 26.06.25
12:03 26.06.25
12:17 26.06.25
12:49 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03