Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է աղքատության մակարդակի փոփոխությանը 2017-2018թթ.-ին: 2018թ.-ին աղքատության մակարդակը 2017թ.-ի համեմատ նվազել է 2.2 տոկոսային կետով՝ կազմելով 23.5%: հհ վկ տվյալների համաձայն՝ հհ բնակչության մոտ յուրաքանչյուր չորրորդի (շուրջ 700 հազար մարդ) ամսական սպառումը ցածր է եղել վերին աղքատության գծից՝ 42,621 հհ դրամից: պարենային աղքատության գծից՝ ամսական 24,827 հհ դրամ ցածր սպառման մակարդակ ունեցող ծայրահեղ աղքատ բնակչությունը կազմել է 1.0% (շուրջ 30 հազար մարդ), որը նախորդ տարվա համեմատ նվազել է 0.2 տոկոսային կետով: 2017թ.-ի համեմատ 2018թ.-ին ք. երևանում աղքատության մակարդակը կրճատվել է՝ կազմելով 19.9%, մինչդեռ այլ քաղաքային բնակավայրերում աղքատության մակարդակը բարձրացել է՝ կազմելով 30.3%, ինչը նշանակում է, որ 2018թ.-ին երևանից դուրս այլ քաղաքներում աղքատության մակարդակը գերազանցել է երևանում գրանցված աղքատության մակարդակին 10.4 տոկոսային կետով (տե՛ս գծապատկեր 1): գծապատկեր 1. աղքատության մակարդակը հհ-ում 2018թ.-ին Այս ցուցանիշները փաստում են այն մասին, որ, ընդհանուր առմամբ, 2018թ.-ին որոշակիորեն խորացել է տարածքային զարգացման անհավասարությունը ք. երևանի և հհ մարզերի քաղաքների միջև: 2018թ.-ին աղքատության ամենաբարձր մակարդակը գրանցվել է շիրակի մարզում՝ 42.2%, որին հաջորդել է լոռին՝ 29.4%, իսկ ամենացածր մակարդակը գրանցվել է արագածոտն մարզում՝ 16.2%, որին էլ հաջորդել է սյունիքի մարզը՝ 16.7%: այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում աղքատության մակարդակը 2017թ.-ի համեմատ նվազել է 2.2 տոկոսային կետով՝ կազմելով 23.5%: ուշագրավ է, որ թեպետ երևան քաղաքում աղքատության մակարդակը նվազել է 2.5 տոկոսային կետով, սակայն հհ մարզերի քաղաքներում այն աճել է 2.4 տոկոսային կետով՝ կազմելով 30.3%: հհ բնակչության բևեռացումն, ըստ եկամուտների ցուցանիշի և սպառման, ևս խորացել է, ինչը փաստում է, որ 2018թ.-ին հհ տնտեսական աճը հավասար չափով չի նպաստել յուրաքանչյուր բնակչի կյանքի որակի բարելավմանը:
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
11:23
11:10
10:56
10:45
10:02
09:52
09:18
09:01
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15