Կրեմլը հաստատում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը հունվարի 8-ին, նախնական տվյալներով՝ Ստամբուլում, լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Մինչ այդ Էրդողանն ասել էր, որ «Թուրքական հոսք» գազատարի մեկնարկը կտրվի Ստամբուլում հունվարի 8-ին։ «Իսկապես, այդ օրը նախատեսվում է երկու նախագահների հանդիպումը, որի գլխավոր թեման «Թուրքական հոսքի» բացումն է, հենց այդ օրը կավարտվի խոշոր ու կարեւոր միջազգային այդ նախագծի ցամաքային հատվածը թուրքական մասում»,- ասել է նա։ «Իհարկե, մեծ հավանակնությամբ կարելի է ենթադրել, որ երկու նախագահները կօգտագործեն այդ հնարավորությունը, որպեսզի շարունակեն երկխոսությունն ավելի հրատապ հարցերի վերաբերյալ։ Դրանք, առաջին հերթին, երկկողմ ռուս-թուրքական հարաբերություններն են, որոնք կրում են բազմապլան բնույթ, օրակարգում խոշոր շատ նախագծեր են, որոնց վերաբերյալ մշտապես պետք է խոսել եւ ձեռքը պահել դրանց զարկերակին»,- շարունակել է Պեսկովը։ Նա նաեւ նշել է, որ դրանք նաեւ տարածաշրջանային խնդիրներն են, այդ թվում սիրիականը։ Մամուլի քարտուղարն ավելացրել է, որ այսօրվա դրությամբ խոսքը Ստամբուլում միջոցառման մասին է, որին կմասնակցեն երկու երկրների նախագահները։
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15