ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լովրովը երկօրյա այցով նախօրեին ժամանել էր Բաքու, որտեղ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպմանը, բնականաբար, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը։
Ալիևը նշել է, որ այցի շրջանակներում «կխոսեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման խնդիրների մասին, որի ուղղությամբ տեսանելի արդյունքներ չեղան»:
Ալիևը կարծում է, որ դրա հիմնական պատճառը «Հայաստանի ղեկավարության հակաարդյունավետ քաղաքականությունն է», հատկապես այն հայտարարությունը, որ Ղարաբաղը Հայաստանն է:
«Եվ ես ուրախ եմ, որ ինչպես ձեր, այնպես էլ մյուս երկրների համանախագահների կողմից ճիշտ գնահատականը տրվեց այս տարօրինակ, մեղմ ասած, հայտարարությանը: Բայց մենք շարունակելու ենք համագործակցությունը Մինսկի խմբի համանախագահների հետ: Շուտով տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում: Մենք ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը բանակցային գործընթացին»,-ասել է Ալիևը։
Սերգեյ Լավրովն էլ իր հերթին, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը, ասել է, որ հետաքրքրված են, որ Վիեննայի գագաթաժողովում, այնուհետև այս տարի Մոսկվայում կայացած նախարարների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ վստահության ամրապնդման միջոցառումների, հումանիտար շփումների և ԶԼՄ-ների շփումների վերաբերյալ իրականացվեն։ Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Դրանք հետզհետե իրականացվում են, և ես հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումն այս շաբաթ կկոնսոլիդացնի այդ գործընթացները: Միևնույն ժամանակ, ես համաձայն եմ ձեզ հետ, որ քաղաքական, երկարաժամկետ կարգավորման համար դեռ շատ բան է պետք անել, և այստեղ ես բացարձակապես աջակցում եմ ձեր թեզին, որ պետք է խուսափել հռետորաբանությունից, որը հակասում է ՄԱԿ-ի Կանոնադրությունում և Հելսինկիի Եզրափակիչ ակտում ամրագրված հիմնարար սկզբունքներին, որոնք հավանության են արժանացել երկու կողմերից»,-ասել է Լավրովը։
10:21
10:17
10:02
19:40
19:25
18:47
18:39
18:22
18:04
16:59
16:43
16:19
16:02
15:41
15:06
14:56
14:43
14:43
14:28
13:50
16:24 26.06.25
20:45 26.06.25
11:15 27.06.25
12:53 27.06.25
23:45 26.06.25
12:03 26.06.25
12:17 26.06.25
12:49 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03