Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը երեկ Անթիլիասի Մայրավանք էր հրավիրել լիբանանահայ մտավորականությանը՝ քննարկելու Սփյուռքի, մասնավորապես լիբանանահայությանը վերաբերվող հարցեր: Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքից:
Նկատի առնելով երկրի տնտեսական իրավիճակը՝ Նորին Սրբությունը հարյուր միլիոն լիբանանյան ոսկի կհատկացնի կարիքավոր հայ ընտանիքներին, տասնական միլիոն լիբանանյան ոսկի «Արարատ», «Ազդակ» և «Զարթօնք» օրաթերթերին՝ որպես գնահատանք և զօրակցություն իրենց կատարած աշխատանքի համար:
Արամ Առաջինի խոսքով, Լիբանանի հայ համայնքը Սփյուռքի կարևոր համայնքներից է, բոլոր միջոցներով այն պետք է պահել զօրեղ և աշխույժ: Հաշվի առնելով Լիբանանում ստեղծված տնտեսական իրավիճակը՝ Արամ Առաջինը կոչ է արել լիբանանահայ գործարարներին հայ աշխատակիցներին չազատել աշխատանքից՝ այդպես օժանդակելով նրանց ընտանիքներին, հարուստ լիբանանահայերին՝ ներկա դժվար իրավիճակում օգտակար լինել հայկական կառույցներին, դպրոցներին և կարիքավոր ընտանիքներին, մյուս գաղութներին, որոնք ոչ թե հեռվից միայն դիտեն և մտահոգություն հայտնեն, նյութապես օժանդակեն կարիքավոր լիբանանահայերին:
Արամ Առաջինը շեշտել է Սփյուռքի վերակազմակերպման և վերաաշխուժացման հրամայականը, որը կնպաստի Հայաստանի, Արցախի և ազգային պահանջատիրության առավել հզորացմանը: Վեհափառը հայտնել է, որ այս գործով լծված է նախնական աշխատանքների:
Քննարկմանն արծարծվել է նաև Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի պահանջով Թուրքիայի դեմ Կաթողիկոսարանի բացած դատի վերջին զարգացումների թեման:
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
11:23
11:10
10:56
10:45
10:02
09:52
09:18
09:01
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15