Դեկտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Ողջունելով դեսպանին՝ Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների բարեկամական պատմական հարաբերություններին՝ ընդգծելով, որ դրա լավագույն վկայությունը Հնդկաստանում առկա հայկական եկեղեցիներն են եւ, թեեւ թվաքանակով փոքր, սակայն ակտիվ հայ համայնքը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծապես կարեւորեց նաեւ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի գործունեությունը եւ առաքելությունը՝ նշելով, որ այն յուրօրինակ կամուրջ է հանդիսանում երկու երկրների միջեւ հարաբերությունների սերտացման գործընթացում: Նորին Սրբությունը նաեւ գնահատեց բոլոր այն ջանքերը, որ երկու երկրների կողմից գործադրվում են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Դեսպանն իր խոսքում անդրադարձ կատարեց Հնդկաստանի եւ Հայաստանի միջեւ ձեւավորված պատմական առնչություններին, հայերի պատմական ներկայությանը Հնդկաստանում եւ նրանց թողած ազդեցությանը հատկապես Հնդկաստանի կրթական ոլորտի վրա, որը շարունակվում է մինչ այսօր: Նա խոսեց նաեւ հայ-հնդկական քաղաքական հարաբերությունների եւ առաջիկա ծրագրերի մասին։ Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը դեսպանից հետաքրքրվեց Հայաստանում հնդկական համայնքի կյանքով, մասնավորապես ՀՀ բուհերում ուսանող հնդիկ երիտասարդներով: Անդրադարձ կատարվեց դեսպանատան կողմից Հայաստանում իրականացվող տարբեր ծրագրերին, ինչպես նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու վարչության նախաձեռնությամբ ու աջակցությամբ Կալկաթայում իրականացվող հայրենիքի պաշտպանության համար ռազմական գործողությունների հետեւանքով հաշմանդամություն ստացած զինվորականների վերջույթների պրոթեզավորման եւ բուժման ծրագրին: Վերջում Հայոց Հովվապետը դեսպանում մաղթեց արդյունաշատ առաքելություն Հայաստանում:
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02